Հնդկաստան

Հնդկաստանը զբաղեցնում է Հնդկական թերակղզու մեծ մասը, որը գտնվում է Հնդ-ավստրալական պլատֆորմի մի մասի՝ Հնդկական տեկտոնական պլատֆորմի գագաթին։ Հնդկաստանում սահմանող երկրաբանական գործընթացները սկսվել են 75 միլիոն տարի առաջ, երբ հնդկական պլատֆորմը, որն այդ ժամանակ գտնվում էր հարավային Գոնդվանա գերմայրցամաքի կազմում, սկսել էր շարժվել դեպի հյուսիս-արևելք, որը պայմանավորված էր դեպի հարավ-արեւմուտք ծովի հատակի տարածմամբ, այնուհետև հարավ և հարավ-արևելք։ Միաժամանակ նրանից հյուսիս-արևելք գտնվող Թետիս ընդարձակ օվկիանոսային ընդերքը, սկսվել էր ներծծվել Եվրասիական պլատֆորմի տակ։ Այդ երկու գործողությունները, որոնք պայմանավորված էին Երկրի թիկնոցի կոնվեկցիայով, ստեղծել են Հնդկական օվկիանոս և հանգեցրել այն բանին, որ հնդկական մայրցամաքային ընդերքը, ի վերջո, հրել է Եվրասիային և բարձրացրել Հիմալայներ։ Ծագող Հիմալայներից անմիջապես դեպի հարավ պլատֆորմների շարժումը ստեղծել է լայն իջվածք, որն արագ լցվել է գետային նստվածքներով, և այժմ կազմում է Ինդոս-Գանգեսյան հարթավայրը։ Հինավուրց Արավալիի լեռնաշղթայով հարթավայրից կտրված մասում գտնվում է Թար անապատը։

Սկզբնական հնդկական պլատֆորմը պահպանվել է որպես թերակղզային Հնդկաստան՝ Հնդկաստանի ամենահին և երկրաբանորեն առավել կայուն մասը։ Այն ձգվում է դեպի հյուսիս մինչև Սատպուրա և կենտրոնական Հնդկաստանում մինչև Վինդհյա։ Այս զուգահեռ շղթաները ձգվում են Գուջարաթում մինչև Արաբական ծով, արևմուտքում՝ մինչև ածխով հարուստ Չոտա Նագպուր սարահարթը և արևելքում մինչև Ջարկանդ։ Հարավում մնացած թերակղզային ցամաքային զանգվածը, Դեկանի սարահարթը, արևմուտքից և արևելքից շրջափակված է ափամերձ լեռնաշղթաներով, որոնք հայտնի են որպես Արևմտյան և Արևելյան Գաթեր։ Սարահարթը պարունակում է երկրի ամենահին լեռնային կազմավորումները, որոնցից մի քանիսին ավելի քան մեկ միլիարդ տարի է։ Այսպիսով, Հնդկաստանը ընկած է հասարակածից հյուսիս՝ 6°44′ և 35°30′ հյուսիսային լայնությունների, 68°7′ և 97°25′ արևելյան երկարությունների միջև ։

Հնդկաստանի առափնյա գծի երկարությունը կազմում է 7 517 կիլոմետր (4700 մղոն), որից 5 423 կիլոմետրը (3400 մղոն) պատկանում է Հնդկական թերակղզուն և 2 094 կիլոմետր (1300 մղոն)՝ Անդամանյան, Նիկոբարյան և Լակշադվիպյան կղզեխմբերին։ Հնդկական նավատորմի հիդրոգրաֆիկական քարտեզների համաձայն՝ մայրցամաքային ջրափնյա գիծըը բաղկացած է հետևյալ հատվածներից՝ 43% ավազոտ լողափեր, 11% ժայռոտ ափեր, ներառյալ ժայռերը, եւ 46%-ը՝ չորացված կամ ճահճային ափեր։

Оставьте комментарий

Блог на WordPress.com. Тема: Baskerville 2, автор: Anders Noren.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы