ԱՆԴՐԱՆԻԿ ԶՈՐԱՎԱՐ

Օսմանյան Կայսրությունում Հայերի համար իրավիճակը վատթարացել է Աբդուլ Համիդի (Կարմիր Սուլթան) օրոք, որը ձգտում էր միավորել բոլոր մուսուլմաններին իր իշխանության տակ։ 1882 թվականին Անդրանիկը բանտարկվում է հայ բնակչությանը ահաբեկող թուրք ժանդարմին ծեծի ենթարկելու համար։ 1884 թվականին իր ընկերների օգնությամբ փախել է բանտից, և բնակություն հաստատել Օսմանյան Կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլսում։ Անդրանիկը Պոլսում մնաց մինչև 1886 թվականը, որտեղ աշխատում էր որպես ատաղձագործ[7]։ Նա սկսել է իր հեղափոխական գործունեությունը 1888 թվականից Սիվաս գավառից։ 1891 թվականին միացել է Հնչակյան կուսակցությանը։ 1892 թվականին ձերբակալվել է Պոլսի ոստիկանապետ Յուսուպ Մեհմեդ Բեյի սպանությանը մասնակցելու համար, ով հայտնի էր իր հակահայկականությունով։ Անդրանիկը ևս մեկ անգամ փախել է բանտից։

1892 թվականին միացել է նորաստեղծ Հայ հեղափոխական դաշնակցությանը (ՀՅԴ), որից հեռացել է 1917 թվականին։ Համիդյան ջարդերի ընթացքում, Անդրանիկն այլ ֆիդայիների հետ միասին պաշտպանել է Մուշի և Սասունի հայկական գյուղերը թուրք և քուրդ զինվորների հարձակումներից։ 1894 և 1896 թվականներին տեղի ունացած հայկական ջարդերին զոհ է գնացել համապատասխանաբար 80000 և 300, 000 մարդ։

1897 թվականին Անդրանիկը մեկնում է Թիֆլիս՝ որտեղ գտնվում էր Հայ Յեղափոխական Դաշնակցության շտաբը։ Անդրանիկը վերադարձավ Արևմտյան Հայաստան իրեն վստահված ծավալուն ուժերով և զենք էր մատակարարում հայ ֆիդայիներ։ Մի քանի տասնյակ ռուսաստանահայեր են միացել Անդրանիկին, որոնց հետ էլ նա գնաց Մուշ և Սասուն՝ որտեղ մարտնչում էր Աղբյուր Սերոբը։ Աղբյուր Սերոբն արդեն ձևավորված կիսանկախ Հայաստանից արտաքսում էր Օսմանյան Կայսրության ներկայացուցիչներին։

Տեղի Մուշեղյան վարժարանն ավարտելուց 1 տարի անց բանտարկվում է հայ բնակչությանը ահաբեկող ժանդարմին ծեծի ենթարկելու համար։ Բանտից հաջող փախուստ իրականացնելով՝ Անդրանիկը տեղափոխվում է Կոստանդնուպոլիս, իսկ հետո էլ ուղևորվում է Ղրիմ ու Կովկաս՝ հայկական մարտական ջոկատներին զենք հասցնելու համար։ 1895 թվականին Հրայր Դժոխքի խմբի կազմում Անդրանիկն առաջին անգամ անցնում է Սասուն, բայց 1896 թվականին մեկնում է արտասահման։ 1897 թվականին Վազգեն Տերոյանի խմբի կազմում Անդրանիկը երկրորդ անգամ է մտնում Արևմտյան Հայաստան, ուր մնում է մինչև 1904 թվականը։ Արևմտյան Հայաստանում Անդրանիկը մտնում է հայտնի ֆիդայի Սերոբ Վարդանյանի (Աղբյուր Սերոբ) պարտիզանական ջոկատը և դառնում թուրքական ջարդարարների ու կանոնավոր բանակային զորամասերի դեմ պայքար մղող մի քանի պարտիզանական խմբերի ճանաչված ղեկավարը։ Գլխավորել է Սերոբին սպանող Բշարե Խալիլի սպանությունը, 1901 թվականի Առաքելոց վանքի կռիվները։ 1902-1904 թվականներին Անդրանիկի ջոկատները թուրքերի և քուրդ մուսուլմանների դեմ մարտեր էին մղում Սասունում, Տարոնում և Վասպուրականում։ 1905 թվականին Անդրանիկն անցավ Կովկաս, որտեղ հայկական ազգային շարժման երևելի գործիչների հետ քննարկում էր օսմանյան լծի դեմ հետագա պայքարի հարցերը։ Դրանից հետո Անդրանիկը մեկնեց երկարատև ճանապարհորդության, որի ընթացքում այցելեց Ֆրանսիա, Շվեյցարիա, Բելգիա, Անգլիա, Բուլղարիա և Իրան՝ հանրությանը տեղեկացնելով Արևմտահայաստանի հայերի ազգային-ազատագրական պայքարի ու դրա հետ կապված զենքի ձեռք բերման անհրաժեշտության մասին։ Բուլղարիայում Անդրանիկը գրեց իր «Մարտական հրահանգները»՝ ընդհանրացնելով պարտիզանական պայքարի փորձը։ Հետագայում այդ փորձը լավ ծառայեց բուլղարացիներին՝ Առաջին Բալկանյան պատերազմի ժամանակ։ 1912 թվականին Անդրանիկը հայ կամավորներից կազմակերպեց վաշտ, որը մտավ բուլղարական բանակի աշխարհազորի կազմի մեջ։ Հայ ռազմիկները հերոսություն ցուցաբերեցին Միսթանլի, Ուզուն, Մերեֆտե, Շար-Կիո և այլ քաղաքների համար մղված մարտերում։ Անդրանիկը մասնակցում էր գեներալ Յավեր փաշայի թուրքական կորպուսի ջախջախմանը։ Բուլղարական հրամանատարությունը բարձր գնահատեց հայկական վաշտի մասնակցությունը Առաջին Բալկանյան պատերազմին։

Առաջին Աշխարհամարտը սկսվելուն պես Անդրանիկը շտապում է Կովկաս։ 1914 թվականի օգոստոսի 12-ին Թիֆլիսում նա հանդիպում է Կովկասյան ռազմական շրջանի զորքերի գերագույն հրամանատար Միշլաևսկուն։

Անդրանիկ Զորավարը հայոց ազգի համար մեծ գործեր է կատարել։ Իր սխրանքներով նա հայոց ազգին դարձել է քաջ, թև որ մենք փոքր ազգենք։ Կարողացել էր պաշտպանել հայոց հողերը մինչև վերջին շունչը։ Ինչը վերաբերում էր հայոց ազգի վտագման, նա անմիջապես կսկսեր գործել և վերացնել այդ վտանգին։ Անդրանիկը շատ ճանաչվեց և սիրվեց հայոց ազգին, մինչև մեր օրերս։

Իմ կարծիքով Անդրանիկ Զորավարը տարբերվում է մյուսներից իր հավասարակշռությամբ-1884 թվականին իր ընկերների օգնությամբ փախել է բանտից, և բնակություն հաստատել Օսմանյան Կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլսում

Ճիշտ ժամանակին ճիշտ գործողություններ կատարել- 1882 թվականին Անդրանիկը բանտարկվում է հայ բնակչությանը ահաբեկող թուրք ժանդարմին ծեծի ենթարկելու համար։

խելքով-անդրանիկի խելացիության չափանիշ եմ համարում, այն ,որ նա իրեն և իր զորաբանակը հայտարարեց ռուսական բանակի մաս, որպես գործընկեր։ Դրա շնորհիվ նա ստացավ գեներալ մայորի կոչում։ Նա որպես հեռատես անձ կապ հաստատեց Ստեփան Շահումյանի հետ, որը Բաքվի 26 կոմիսարների ղեկավարներ և Լենինի ամենահավատարիմ ընկերը Կովկասում։ Այդպիսով Անդրանիկը թուրքերի դեմ փորձում էր դաշնակից դարձնել Բոլշևիկյան Ռուսաստանին։

նվիրվածությամբ-1902-1904 թվականներին Անդրանիկի ջոկատները թուրքերի և քուրդ մուսուլմանների դեմ մարտեր էին մղում Սասունում, Տարոնում և Վասպուրականում։

պրոֆեսիոնալիզմով-1912 թվականին Անդրանիկը հայ կամավորներից կազմակերպեց վաշտ, որը մտավ բուլղարական բանակի աշխարհազորի կազմի մեջ։ Հայ ռազմիկները հերոսություն ցուցաբերեցին Միսթանլի, Ուզուն, Մերեֆտե, Շար-Կիո և այլ քաղաքների համար մղված մարտերում։ Անդրանիկը մասնակցում էր գեներալ Յավեր փաշայի թուրքական կորպուսի ջախջախմանը։ Բուլղարական հրամանատարությունը բարձր գնահատեց հայկական վաշտի մասնակցությունը Առաջին Բալկանյան պատերազմին։

Оставьте комментарий

Блог на WordPress.com. Тема: Baskerville 2, автор: Anders Noren.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы