Չինաստան

Չինաստանը Ռուսաստանից և Կանադայից հետո իր տարածքով աշխարհում երրորդ ամենամեծ երկիրն է և ըստ տարբեր գնահատումների իր ընդհանուր տարածքով հանդիսանում է աշխարհի երրորդ կամ չորրորդ ամենամեծ երկիրը` Ռուսաստանից, Կանադայից և ԱՄՆ-ից հետո[Ն 1]։ Չինաստանի ընդհանուր մակերեսը կազմում է մոտ 9 600 000 կմ2։ Ընդհանուր տարածքը ըստ Բրիտանիկա հանրագիտարանի կազմում է 9,572,900 կմ2, ըստ Միջազգային տարեգրքի` 9,596,961 կմ2, ըստ Համաշխարհային փաստերի գրքի` 9,596,961 կմ2:Չինաստանն ունի աշխարհի ամենաերկար ցամաքային սահմանը` 22,117 կմ` Յալուցզյան գետաբերանից մինչև Բակբո ծովածոցը։ Ցամաքով սահմանակից է 14 պետությունների, որով և Ռուսաստանի հետ միասին աշխարհում առաջինն է հարևան պետությունների թվաքանակով։ Արևելյան Ասիայում Չինաստանը սահմանակից է Վիետնամի, Լաոսի, հարավարևելյան Ասիայում` Մյանմարի, հարավային Ասիայում Հնդկաստանի, Բութանի, Նեպալի, Աֆղանստանի և Պակիստանի հետ, կենտրոնական Ասիայում` Տաջիկստանի, Ղրղզստանի և Ղազախստանի հետ, Ներքին Ասիայում և Հյուսիսարևելյան Ասիայում Ռուսաստանի, Մոնղոլիայի և Հյուսիսային Կորեայի հետ։ Ինչպես նաև Չինաստանը ծովային սահմաններ ունի Հարավային Կորեայի, Ճապոնիայի, Վիետնամի և Ֆիլիպինների հետ։

Оставьте комментарий

Блог на WordPress.com. Тема: Baskerville 2, автор: Anders Noren.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы