Ներգործական կառուցվածքի նախադասությունները դարձնել կրավորական:
Բոլորը սիրում էին այդ խիզախ զինվորին: Այդ խիզախ զինվորը սիրվում էր բոլորի կողմից։
Մի հուժկու ձայն հանկարծ ընդհատեց լռությունը: Հանկարծ լռությունը ընդհատվեց մի հուժկու ձայնից։
Բացումն անընդհատ հետաձգում են: Բացումն անըհնդհատ հետագձվում է։
Մեղմ քամին շարժում է սաղարթները: Սաղարթները շարժվում են մեղմ քամուց։
Բարբարոսի թուրն ու նիզակը խոցել են հայոց ձեռագրերը: Հայոց ձեռագրերը խոցվել են բարբարոսի թրից ու նիզակից։
Զորքերի բազմությունը ծածկեց Գեղամա ծովակի ափը: Գեղամա ծովակի ափը ծածկվեց զորքերի բազմությամբ։
Կրավորական կառուցվածքի նախադասությունները դարձնել ներգործական:
Բոլորը հմայվում են նրա ազնվազարմ նայվածքից: Նրա ազնվազարմ նայվածքը հմայում է բոլորին։
Առավոտվա ցողից նարնջագույն քարերի վրա շողշողուն կաթիլներ են շարվել: Առավոտվա ցողը նարնջագույն քարերի վրա շողշողուն կաթիլներ է շարել։
Փայտե հեռագրասյունը թեքվել էր ձյունի ծանրությունից: Ձյունի ծանրությունը թեքել էր փայտե հեռագրասյունը։
Այդ կենդանին` ուղտը, պոետների կողմից գրեթե չի գովերգվել: Այդ կենդանուն ՝ ուղտին, պոետները գրեթե չեն գովերգել։
Գիշերվա անդունդը խախտվեց ինչ-որ թռչունի կռնչյունից: Ինչ-որ թռչունի կռնչյուն խախտեց գիշերվա անդորը։
Ծերունին վրդովվել էր հարևանի քար անտարբերությունից: Հարևանի քար անտարբերությունը վրդովել էր ծերունուն։
Մթնաձոր տանող միակ արահետը փակվում էր առաջին ձյունով: Առաջին ձյունը փակում էր մթնաձոր տանող միակ արահետը։
Կրկնողական առաջադրանքներ:
Փակագծում տրված գոյականները գրի´ր համապատասխան հոլովով:
Երբեմն ծովից (ծով) լույս է դուրս գալիս: Այն դիտվում է մակերեսային տաք ջրերում (ջրեր)՝ ալիքների (ալիք) կապտականաչավուն լուսարձակման (լուսարձակում) տեսքով (տեսք): Ծովային լուսարձակման (լուսարձակում) գլխավոր աղբյուրը միաբջիջ օրգանիզմներն են, որոնք ինչպես բույսերի (բույսեր), այնպես էլ կենդանիների (կենդանիներ) հատկություն ունեն: Նրանք արևի (արև) էներգիան լուսային էներգիայի (էներգիա) վերածելու բացառիկ ունակություն ունեն: Քիմիական բարդ ռեակցիաների (ռեակցիա) հետևանքով (հետևանք) առաջանում է «սառը» լուսարձակում, որը չի ուղեկցվում ջերմության (ջերմություն) արտադրությամբ (արտադրություն
Оставьте комментарий