Քիմիա ջրածին

1Ջրածին
H1,0079
1s1

1.0079

1Ջրածին→ ՀելիումH

LiՔիմիական տարրերի պարբերական համակարգ1H
Պարզ նյութի արտաքին տեսք

Առանց գույն, հոտ և համ
Ատոմի հատկություններ
Անվանում, սիմվոլ, կարգաթիվՋրածին/ Hydrogenium (H), H, 1
Ատոմային զանգված
(մոլային զանգված)
[1,00784; 1,00811]զ. ա. մ. (գ/մոլ)
Էլեկտրոնային կոնֆիգուրացիա1s1
Ատոմի շառավիղ53 պմ
Քիմիական հատկություններ
Կովալենտ շառավիղ32 պմ
Իոնի շառավիղ54 (−1 e) պմ
Էլեկտրաբացասականություն2,20(Պոլինգի սանդղակ)
Օքսիդացման աստիճաններ1,0, −1
Իոնացման էներգիա
(առաջին էլեկտրոն)
 1311,3 (13,595) կջ/մոլ (էվ)
Պարզ նյութի թերմոդինամիկական հատկություններ
Հալման ջերմաստիճան14,01 Կ
Եռման ջերմաստիճան20,28 Կ
Հալման տեսակարար ջերմունակություն0,117 կՋ/մոլ
Մոլյար ջերմունակություն28,47 Ջ/(Կ·մոլ)
Մոլային ծավալ14,1 սմ³/մոլ
Պարզ նյութի բյուրեղային ցանց
Բյուրեղացանցի կառուցվածքհեքսագոնալ
Բյուրեղացանցի տվյալներa=3,780 c=6,167
Այլ հատկություններ
Ջերմահաղորդականություն(300 Կ) 0,1815 Վտ/(մ·Կ)
CAS համարCAS գրանցման համար?

Պատկեր:19. Експлозија на смеса од водород и воздух.webm

Ջրածինը հայտնաբերվել է 16-րդ դարի կեսերին Պարացելսի կողմից, որը ստացել է երկաթի վրա ծծմբական թթու ազդելով։ 1766 թվականին Կավենդիշը հաստատել է նրա հատկությունները և ցույց է տվել նրա տարբերությունը մյուս գազերից և անվանել է «այրվող օդ»։ Լավուազիեն 1783 թվականին առաջին անգամ ջրածին ստացավ ջրից և ապացուցեց, որ ջուրը ջրածնի և թթվածնի քիմիական միացությունն է և նրան անվանեց «հիդրոգենիում», որը նշանակում է ջուր ծնող։ Ջրածինը երկրի վրա հանդես է գալիս միացություններում՝ ջրում, նավթում, կենդանի հյուսվածքներում, իսկ ազատ վիճակում՝ շատ չնչին քանակներով մթնոլորտի վերին շերտերում։

Ջրածին անջատվում է նաև հրաբխային ժայթքումների ժամանակ։ Սպեկտրոսկոպի օգնությամբ ջրածին հայտնաբերվել է արեգակի և աստղերի վրա։

Տիեզերքի նյութը ժամանակակից պատկերացումներով կազմված է 30-50%-ի չափով ազատ ջրածնից, որի ատոմը հանդիսանում է տիեզերքի կառուցման հիմնական աղյուսիկը։

Բացի ջրածնից՝ 1 ատոմական զանգվածով, հայտնի են նաև 2 և 3 ատոմական զանգվածներով ջրածիններ՝ ծանր ջրածիններ՝ դեյտերիում (D) և տրիտիում (T), որոնք թթվածնի հետ առաջացնում են ծանր ջուր՝ (M=2Օ

Ջրածինը (H) պարբերական համակարգի առաջին տարրն է։ Առաջին անգամ մաքուր վիճակում ստացել է Հենրի Կավենդիշը 1766 թվականին։ Այն տիեզերքում ամենատարածված տարրն է։ Երկրի վրա այն գտնվում է հիմնականում միացությունների ձևով։ Ջրածինը միացություններում միավալենտ է։Ջրածնի ատոմը կազմված Է մեկ պրոտոն ունեցող միջուկից և մեկ էլեկտրոնից։ Հանդես է գալիս H2 պարզ նյութի ձևով։

Оставьте комментарий

Блог на WordPress.com. Тема: Baskerville 2, автор: Anders Noren.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы