Կետերը փոխարինի՛ր ապրել բայից կազմված դերբայներով (ապրելիս, ապրող, ապրած, ապրել): 

Նրա ապրած երկար ու ձիգ տարիների մասին ընդամենը մի երկու նախադասություն կարելի է պատմել: 

Գետափին՝ զով ծառերի ստվերում ապրելիս հիշում էր իր անապատը, խանձված ավազը: 

Կարտոֆիլի արտում ապրող. բզեզն արագ բազմանում է ու շարժվում առաջ՝  նոր տարածություններ գրավելու:

Ուզում էր քաղաքից դուրս ու մենակ՝ապրել հեռու մի դաշտում: 

Կետերը փոխարինի՛ր ապրել բայի դիմավոր ձևերով: 

Քանի՛ տարի ապրում ես մեր երկրում ու չգիտե՞ս մեր օրենքները:
Եթե մի երկու ամիս էլ ապրես այս  խոնավ ու անարև երկրում, բոլորովին կմոռանա՞ք մեր գյուղը:
Մի քանի օր այստեղ ապրեր ու կտեսնի, թե ի՞նչ դժվար է օրվա հոգսը հոգալը: 

Այստեղ . ապրելու. ուրիշ ելք չունեմ:
Դու երկար ես ապրել. այս աշխարհում ու շատ բան ես տեսել, ինձ մի խորհուրդ տո՛ւր: 

Բայն ունի երեք սեռ՝  ներգործական, կրավորական և չեզոք:
Ներգործական սեռի բայերը ցույց են տալիս ենթակայի կատարած այնպիսի գործողություն,
որի համար պահանջվում է կրող առարկա:
Օրինակ`Քամին ցրում է ամպերը:
Կրավորական  սեռի բայերը ցույց են տալիս այնպիսի գործողություն, որը ենթական կրում է իր վրա մի ուրիշ առարկայից:
Օրինակ` Ամպերը ցրվում են քամուց:
Կրավորական սեռի բայերը կազմվում են ներգործական սեռի բայերից վ ածանցով:

Չեզոք սեռի բայերը ցույց են տալիս այնպիսի գործողություն, որով ենթական ոչ ներգործում է մեկ ուրիշի վրա, ոչ էլ ուրիշից կրում է իր վրա:
Օրինակ` Ձյուն է գալիս:

Առաջադրանք:

Տրված նախադասությունները դարձրո՛ւ  կրավորական

Քամին երկնքով մեկ հալածում էր ամպերին:
Ամպերը երկնքով մեկ հալածվում էին քամուց:
Այս նկարը պատին պապս է ամրացրել:
Այս գիրքը նաև ընկերս է կարդացել:
Առավոտյան ցողը թրջել էր ոտքերը:
Տերը շանը կապել էր ծառից:
Տարբեր մարդիկ տարբեր ձեով էին պատմում առավոտվա դեպքը:
Սարքերը թեթև ցնցում գրանցեցին:
Ինստիտուտի աշխատակիցները մարդկանց զգուշացրին սպասվող փոթորկի մասին:
Անտառում այդ երեխային որսորդներն էին գտել:
Տղային միշտ նույն երազն էր կախարդում:
Վարպետի խնամքոտ ձեռքը տաշում ու իրար կողքի էր դնում քարերը:
Շինարարությունն ավարտին հասցրին: 

Տրված  ներգործական նախադասությունները դարձրո՛ւ կրավորականիսկ կրավորականներըներգործականՓորձի՛ր  բացատրելթե ինչո՛ւ են վ ածանցով  բայերը համարվում կրավորականիսկ մյուսները` ներգործական

Կրակը ճանապարհորդներին շրջապատել էր բարձր, վտանգավոր օղակով:
Տարերքը կամաց-կամաց սեղմում էր իր չարագույժ օղակը:
Օվկիանոսում մեծ նավերը ձգում են փոքրերին:
Մոլախոտերը քամու կամ կենդանիների բրդի միջոցով են տարածվում:
Գրքում մի հետաքրքրական թռչող մեքենա է նկարագրված (գրողի կողմից):
Չոր խոտը շատ արագ ու հեշտ է վառվում անգամ փոքրիկ կայծից:
Մի արհեստանոց էլ կառուցվել է գիտական հետազոտությունների համար քաղաքապետի կողմից

Оставьте комментарий

Блог на WordPress.com. Тема: Baskerville 2, автор: Anders Noren.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы