Նախադասություններում սխալ գործածված բառեր և արտահայտություններ կան, գտի՛ր և ուղղի՛ր:
Այդ հավաքին իր մասնակցությունը բերեց նրանց առաջնորդը:Այդ հավաքին իր մասնակցեց նրանց առաջնորդը։
Սպիտակ գույնի զգեստը քեզ շատ է սազում: Սպիտակ զգեստը քեզ շատ է սազում։
Ոսկեծամ մազերով մի աղջիկ գալիս է աղբյուրը ջրի: Ոսկեծամ մի աղջիկ գալիս է ջրի։
Մոտենում է աղջկա մոտ և տեսնում, որ մի վիշապ, գլուխը նրա ծնկներին, քնել է:
Մոտենում է աղջկան և տեսնում, որ մի վիշապ, գլուխը նրա ծնկներին, քնել է։
Ու հանկարծ սիրահարվել էր այդ աղջկա վրա: Ու հանկարծ սիրահարվել էր այդ աղջկան։
Այլևս առավոտներն էլ չէին երգում: Այլևս առավոտներն չէին երգում։
Գառնուկները հոտոտում էին հողի բույրը: Գառնուկները հոտոտում էին հողը։
. Կետերի փոխարեն գրի՛ր փակագծում տրված բառերի հականիշները:
Փարիզում անցորդներից մեկը հորդառատ (մեղմ) անձրևի տակ ընկավ: Թրջվելուց (չորանալ) պաշտպանվելու համար թևի տակի նկարը բարձրացրեց (իջեցնել) գլխի վրա ու վազեց: Երերուն (հաստատ) աշխարհում դեռևս (արդեն) ոչ ոք անձրևից այդպիսի թանկագին (էժանագին) «անձրևանոցով» չէր պաշտպանվել (հարձակվել):
Տեսնելով անցորդի գլուխը պաշտպանող նկարը`դեպքի կամավոր վկան`ոստիկանը, զարմանքից գոռաց (լռել): Նա ճանաչեց Գյուստավ Կուրբեի նշանավոր (աննշան) «Քնած շիկահեր կինը» կտավը: Թանգարանից հափշտակված այդ նկարի վերատպված օրինակները հենց այդ օրը բաժանվել էին (հավաքվել) ոստիկաններին: Նկարը յոթ հարյուրից ութ հարյուր դոլար էր գնահատված: Ոստիկանը մարդուն հետևեց (առաջնորդել) մինչև նրա բնակարանը, որտեղ գտավ (կորչել) տարբեր (նույն) ժամանակներում տարբեր (նույն) տեղերից գողացված նկարների ամբողջ պատկերասրահ:
-Ավելի լավ (վատ) էր մինչև ոսկորներս թրջվեի (չորանալ),- տխրությամբ (ուրախություն) ասաց գողը, երբ նրան ձերբակալեցին (բաց թողնել):
Оставьте комментарий