Նյութեր

Այն ամենը, ինչ տեսնում ենք մեր շուրջը, նյութ է։ Այն կառուցված է ատոմներից, որոնք կազմում են ավելի մեծ ու համալիր խմբեր, ինչպիսիք են, օրինակ մոլեկուլները (ատոմների հավաքածուները) և բջիջները, որոնցից կառուցված են կենդանի էակները։ Ատոմների ներսում կան նույնիսկ ավելի մանր մասնիկներ, ինչպիսիք են պրոտոններն ու նեյտրոնները, և սա դեռ վերջը չէ, քանի որ դրանք էլ իրենց հերթին պարունակում են ավելի մանր միավորներ։ Մեր մարմինը հիմնականում կառուցված է ընդամենը 4 տեսակի ատոմներից՝ թթվածնից, ածխածնից, ջրածնից և ազոտից։ Սակայն աշխարհաստեղծ գործի համար ընդհանուր առմամբ 100 տեսակի ատոմներ են հարկավոր։ Միացնելով դրանք մենք պատրաստ կլինենք ստեղծելու ցանկացած բան։

Оставьте комментарий

Блог на WordPress.com. Тема: Baskerville 2, автор: Anders Noren.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы