Պատասխանել հետևյալ հարցերին․
Բացատրեք ընտանիքի նշանակությունը հասարակության մեջ։
Ընտանիքը՝ դա որոշակի մարդկանց միասնություն է, և ընտանիքի մեջ բոլորը մեկը- մեկին ընդունում են որպես հարազատ հարազատ։ Ընտանիքում, տան անդամները միմյանց սիրում են, և ամեն դժվար պահերին օգնում են մեկը մյուսին։ Եթե ընտանիքում հաճախ են լինում վեճեր, ապա հասարակության մեջ նրանք վատ և բացասական ազդեցություն են թողնում։ Ընտանիքում մարդու և՛ տխրությունը և՛ ուրախությունը, կիսվում է տան անդամների հետ։
առանց ընտանիք մարդ իրեն լիարժեք չի կարող ձգալ։
Ի՞նչ կազմ ունի ժամանակակից ընտանիքը։
Ժամանակակից ընտանիքներում, չկա ինչ-որ ընտանեկան օրենք (ի դեպ հին ժամանակներում ընտանիքում շատ օրենքներ կար), տան անդամները կարող են հանգիստ ասել իր կարծիքների մասին։
Ի՞նչ է անհրաժեշտ ընտանիքի ամրության և կայունության համար։
Հարգել և սիրել միմյանց, և չվիճել հարազատ մարդկանց հետ։
Որո՞նք են մեծ և փոքր ընտանիքների առավելությունները և թերությունները։
Փոքր ընտանիքում ծախսերը ավելի քիչ են։
Փոքր ընտանիքում աղմուկը ավելի քիչ է։ Մեծ ընտանիքում ամեն րոպեն անցնում է ուրախ և աղմկոտ, քննարկումնեը ավելի աշխույժ են անցնում, և հետո, քույրերն ու եղբայրները իրենց մենակ չեն զգում, իսկ փոքր ընտանիքում մեկ կամ երկու երեխան ավելի հանգիստ մթնոլորտ են ստեղծում։Ամեն դեպքում, անկախ այն բանից,մեծ է,թե փոքր ընտանիքը, պետք է լինի առողջ ու լավ ընտանիք։
Ձեր կարծիքով ի”նչն է նյութական արժեք, ինչը՝ հոգևոր։
Հոգևոր արժեքը դա մարդու կրոնն է իր երկրի պատմությունը, երկրի ավանդույթները, գեղագիտական արժեքները, առանձին անհատի կամ ողջ հասարակության համար էթիկայի կանոնները։
Իսկ նյութական արժեքը առարկայի կամ երևույթի առանձնահատկությունն է, սակայն նրա նշանակությունն ու օգտակարությունը սահմանված չէ բնության կողմից։ Այն գնահատվում է ոչ միայն օբյեկտի ներքին կառուցվածքով, այլև հիմնվում է կոնկրետ գործողությունների ժամանակ նրան տրված սուբյեկտիվ գնահատականների վրա, որոնք մտնում են հասարակական ոլորտի մեջ, քանի որ մարդը հետաքրքրված է, կամ ունի դրա կարիքը
Ինչի հիման վրա կամ ինչ հատկանիշներով են միլիոնավոր մարդիկ իրենց համարում միևնույն ազգի ներկայացուցիչ։
Դա կախված է հոգևոր արժեքների գնահատումից։ Եթե մարդը գնահատում, հարգում է իր հոգևոր արժեքները, ապա այն համարվում է ազգի ներկայացուցիչ
Ի՞նչ նկատի ունի մարդը, երբ ասում է, որ ինքը հայ է, հույն կամ ճապոնացի։
նկատի ունի, որ իր ընտանիքի և իր արմատները տվյալ երկրից են։ Ես հայ եմ, ու հպարտ եմ դրա համար։ Իմ ծնողների, տատ ու պապերի արմատները արժեքավորում են մեր հայ լինելը։
Նկարագրեք, թե ինչ զգացողություն եք ունեցել, երբ առաջին անգամ տեսել եք ճարտարապետական որևէ հայտնի կառույց, որն ընդմիշտ տպավորվել է ձեր մեջ։
Առաջին անգամ երբ ես լսեցի մի ճարտարապետական կառույցի մասին որը շատ հայտնի է, դա էֆելյան աշտարակն էր։ Առաջին զգացողության ընթացքում ես շատ էի զարմացրել դրա բարձրության վրա։ Դա իրոք շատ գեղեցիկ կառույց է։ Երբ նայում էի Էֆելյան աշտարակին սկսում է հանգստություն տիրել հոգուս մեջ։
Քննարկման թեմա՝
Եթե մեզ հնարավորություն տրվեր սահմանել օրենքներ, ի՞նչ պահանջներ կդնեիք ընտանիքի անդամների՝ ծնողների և զավակների առջև։ Կլինեի՞ն արդյոք պատիժներ։ Ինչո՞ւ։
Պատիժներ չէին լինի, բայց օրենքները կլինեն հետևյալը՝
Հարգել միմյանց
սիրել միմյանց
Չվիճել իրար հետ
Պատասխանատու լինել ասածիդ համար։
լինի կարծիքի մեծ ազատություն
Նշեք ընտանեկան գժտությունների մի քանի պատճառներ և նշեք դրանց լուծման ուղիները։
Հաճախ պատճառը լինում է միմյանց չհասկանալը։ Դրա խնդիրի լուծումը այն է, որ պետք է մի պահ կանգ առնել և մտածել պնդումների մասին իսկ հետո արդեն հիմնավորել

Оставьте комментарий