Արտաշես Աբեղյան

Արտաշես Գաբրիելի Աբեղյան (հունվարի 1, 1878, Աստապատ, Ադրբեջան — մարտի 13, 1955, Մյունխեն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), հայ բանասեր, պատմաբան, մանկավարժ, հասարակական-քաղաքական գործիչ։ Մանուկ Աբեղյանի եղբորորդին։ ՀՅԴ կուսակցության անդամ։ Ավարտել է Շուշիի թեմական (1890 թ.), Թիֆլիսի Ներսիսյան (1895 թ.) դպրոցները, Էջմիածնի Գևորգյան ճեմարանը (1899 թ.)։ Սովորել է Մարբուրգի, Բեռլինի, Լայպցիգի համալսարաններում (1899-1904 թթ.)։ 1919-1920 թթ.-ին՝ ՀՀ խորհրդարանի անդամ։ 1920 թվականին մեկնել է Գերմանիա։ 1922–1945 թվականներին՝ Բեռլինի և Մյունխենի համալսարանների պրոֆեսոր։ Գլխավորել է 1942 թվականին Բեռլինում ստեղծված Հայ ազգային խորհուրդը, որի նպատակը «բոլշևիկյան լծից ու ռուսական տիրապետությունից» Հայաստանի ազատագրումն էր Գերմանիայի օգնությամբ[1]։

Оставьте комментарий

Блог на WordPress.com. Тема: Baskerville 2, автор: Anders Noren.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы