Մոլեկուլներ և նրանց շարժումը

Տարբերակ 1

I. Կարո՞ղ է բուսական յուղի կաթիլը անսահմանափակ տարածվել ջրի մակերևույթով:

2. չի կարող: Կաթիլը կտարածվի այնքան ժամանակ, քանի դեռ շերտի հաստությունը չի հավասարվել յուղի ամենափոքր մասնիկների չափերին

Ընտրեք ճիշտ սահմանումը

II. փոքրագույն մասնիկները, որոնցից կազմված են տարբեր նյութերը, կոչվում են (2.) մոլեկուլներ:

III. նյութի փոքրագույն մասնիկների բաղկացուցիչ մասերը կոչվում են (1.) ատոմներ:

IV. Ո՞ր նյութերում է (պինդ, հեղուկ թե գազային) տեղի ունենում դիֆուզիան:

. դիֆուզիա տեղի է ունենում պինդ մարմիններում, հեղուկներում, գազերում

V. Թթու դնելիս թարմ վարունգների վրա տաք աղաջուր են լցնում: Ինչո՞ւ է վարունգների աղիացումը տաք ջրում ընթանում ավելի արագ:

մոլեկուլների շարժման արագությունը մեծանում է, և դիֆուզիան արագ է կատարվում

VI. Նյութի մոլեկուլների միջև  գոյություն ունի փոխադարձ ձգողություն և վանողություն:

I. Նույն նյութի մոլեկուլները (1.) իրարից չեն տարբերվում:

II. Տարբեր նյութերի մոլեկուլները (2.) տարբերվում են միմյանցից:

III. Ի՞նչ է դիֆուզիան:1. մի նյութի մոլեկուլների ներթափանցումն է մյուս նյութի մոլեկուլների մեջ, 3. նյութերի ինքնուրույն (առանց արտաքին ազդեցությունների) միմյանց խառնվելը

IV. Դիֆուզիայի երևույթից նյութի կառուցվածքի վերաբերյալ ի՞նչ կարևոր եզրակացություն կարելի է անել:

Պատ.՝ 2. բոլոր նյութերի մոլեկուլները անընդհատ շարժվում են

V. Որոշ պողպատե դետալների ամրությունը մեծացնելու համար նրանց մակերևույթները պատում են քրոմով (այդ պրոցեսը կոչվում է քրոմապատում): Քրոմապատման համար դետալը տեղավորում են քրոմի փոշու մեջ և տաքացնում մինչև 1000°C: 10 – 15 ժամ հետո քրոմը թափանցում է պողպատի վերին շերտի մեջ: Ֆիզիկական ի՞նչ երևույթ է տեղի ունենում:

Պատ.՝ 1. դիֆուզիա

VI. Ի՞նչ նպատակով են տաքացնում պողպատե դետալները և քրոմի փոշին:

Պատ.՝ 2. մեծանում են երկու նյութերի մոլեկուլների շարժման արագությունները, և դիֆուզիան արագ է ընթանում

Տարբերակ 3

I. Մետաղների, հեղուկների և օդի տաքացման դեպքում նրանց ծավալը (2.) մեծանում է:

II. որովհետև նյութերը (1.) կազմված են առանձին մասնիկներից:

III. նրանց տաքացման դեպքում մասնիկների միջև արանքները (2.) մեծանում են:

IV. Դիֆուզիան կախվա՞ծ է ջերմաստիճանից:

Պատ.՝ 1. ինչքան ջերմաստիճանը բարձր է, այնքան դիֆուզիան արագ է ընթանում

V. Արդյո՞ք նույն արագությամբ են շարժվում մոլեկուլները տաք ջրում և սառը ջրում:

Պատ.՝ 3. տաք ջրում արագությունն ավելի մեծ է, քան սառը ջրում

VI. Նյութի մոլեկուլները ձգում են միմյանց: Այդ դեպքում ինչո՞ւ նրանց միջև կան ազատ տարածություններ, և նրանք կիպ չեն կպչում իրար: Դրա պատճառը այն է, որ մոլեկուլները (3.) իրար շատ մոտենալու դեպքում միմյանց վանում են 

Տարբերակ 4

I. Ապակե սրվակի մեջ լցնում են ջուր, իսկ հետո զգուշորեն ավելացնում են սպիրտ: Չափելով սպիրտի մակարդակը՝ այն խառնում են ջրի հետ: Պարզվում է, որ ստացված խառնուրդի ծավալը փոքր է երկու հեղուկների ծավալների գումարից: Բերված բացատրություններից ո՞րն է ճիշտ:

Պատ.՝ 3. ջրի մասնիկների միջև կան միջմոլեկուլային տարացքներ, որտեղ էլ տեղավորվում են սպիրտի մասնիկները

Ի՞նչ մասնիկներից է կազմված …… մոլեկուլը.

II. թթվածնի

Պատ.՝ 3. երկու ատոմ թթվածնից

III. ջրածնի

Պատ.՝ 4. երկու ատոմ ջրածնից

IV. ջրի

Պատ.՝ 1. երկու ատոմ ջրածնից և մեկ ատոմ թթվածնից

V. Ո՞ր մարմիններում է դիֆուզիան արագ ընթանում՝ պինդ, հեղուկ, թե գազային:

Պատ.՝ 4. գազերում

VI. Նո՞ւյն արագությամբ են շարժվում արդյոք օդի մոլեկուլները ամռան շոգ և ձմռան ցուրտ օրերին:

Պատ.՝ 2. ամռանը ավելի արագ, քան ձմռանը

2. Նյութի երեք վիճակը

Տարբերակ 1

I. (1) Մոլեկուլները ինչպե՞ս են դասավորված պինդ մարմիններում և ինչպիսի՞ շարժում են կատարում:

Պատ.՝ 3. մոլեկուլները դասավորված են կանոնավոր և տատանվում են հավասարակշռության դիրքի շուրջը

II. (2) Բերված հատկություններից որո՞նք են պատկանում հեղուկներին:

Պատ.՝ 1. ունեն որոշակի ծավալ, 3. ընդունում են անոթի ձևը, 4. քիչ են սեղվում

III. (1) Կփոխվի՞ գազի ծավալը, եթե այն 1լ տարողությամբ անոթից պոմպով դուրս քաշենք և լցնենք 2լ տարողությամբ անոթի մեջ:

Պատ.՝ 1. կմեծանա երկու անգամ

IV. (3) Մոլեկուլները դասավորված են շատ մեծ հեռավորությունների վրա (իրենց չափերի հետ համեմատած). փոխազդեցության ուժը նրանց միջև թույլ է, շարժումը՝ քաոսային: Դա ինչպիսի՞ մարմին է:

Պատ.՝ 1. գազ

V. (1) Ի՞նչ վիճակում կարող է գտնվել պողպատը՝ պինդ, հեղուկ, գազային:

Պատ.՝ 4. բոլոր երեք վիճակներում

Տարբերակ 2

I. (2) Մոլեկուլները ինչպե՞ս են դասավորված հեղուկներում և ինչպիսի՞ շարժում են կատարում:

Պատ.՝ 1. մոլեկուլները դասավորված են մոլեկուլի չափերից փոքր հեռավորության վրա և ազատ տեղափոխվում են մեկը մյուսի նկատմամբ

II. (2) Բերված հատկություններից որո՞նք են պատկանում գազերին:

Պատ.՝ 1. գրավում են իրենց հատկացված ողջ ծավալը, 4. հեշտ են սեղմվում, 5. չունեն սեփական ձև

III. (1) Չափանոթում կա 100սմ³ ծավալով ջուր: Այն լցնում են 200սմ³ տարողություն ունեցող բաժակի մեջ: Կփոխվի՞ ջրի ծավալը:

Պատ.՝ 3. չի փոխվի

IV. (3) Մոլեկուլները կիպ դասավորված են, ուժեղ ձգում են իրար, և յուրաքանչյուր մոլեկուլ տատանվում է որոշակի դիրքի շուրջ: Ի՞նչ մարմին է դա:

Պատ.՝ 3. պինդ մարմին

V. (1) Ջուրը ինչպիսի՞ վիճակներում կարող է գտնվել՝ պինդ, հեղուկ, գազային:

Պատ.՝ 4. բոլոր երեք վիճակներում

Տարբերակ 3

I. (2) Ինչպե՞ս են դասավորված գազի մոլեկուլները և ինչպիսի՞ շարժում են կատարում:

Պատ.՝ 2. մոլեկուլները դասավորված են մոլեկուլի չափերը մի քանի անգամ գերազանցող հեռավորությունների վրա և շարժվում են անկանոն:

II. (2) Բերված հատկություններից որո՞նք են պատկանում պինդ մարմիններին:

Պատ.՝ 1. դժվար են փոխում ձևը, 3. պահպանում են իրենց ձևը, 5. դժվար են սեղմվում

III. (1) Կփոխվի՞ գազի ծավալը, եթե այն պոմպով քաշենք 20լ տարողությամբ բալոնից և լցնենք 40լ տարողությամբ բալոնի մեջ:

Պատ.՝ 1. կմեծանա 2 անգամ

IV. (2) Կա՞ այնպիսի նյութ, որի մոլեկուլները դասավորված են մեծ հեռավորությունների վրա, ուժեղ ձգում են միմյանց և տատանվում են որոշակի դիրքերի շուրջը:

Պատ.՝ 4. այդպիսի նյութ գոյություն չունի

V. (1) Ինչպիսի՞ վիճակում կարող է գտնվել սնդիկը՝ պինդ, հեղուկ, գազային:

. բոլոր երեք վիճակներում

Տարբերակ 4

I. (3) Ներքևում նշված է մոլեկուլի վարքը հեղուկներում, գազերում և պինդ մարմիններում: Ի՞նչն է ընդհանուր հեղուկների և գազերի համար:

3. մոլեկուլները շարժվում են անկանոն

II. (2) Տրված հատկություններից որո՞նք են պատկանում պինդ մարմիններին:

1. ունեն որոշակի ծավալ, 4. քիչ են սեղմվում

III. (1) Շշում կա 0,5լ ծավալով ջուր: Այն լցնում են 1լ տարողությամբ անոթի մեջ: Կփոխվի՞ արդյոք ջրի ծավալը:

չի փոփոխվի

IV. (3) Մոլեկուլները դասավորված են այնպես, որ նրանց միջև եղած հեռավորությունները փոքր են մոլեկուլի չափերից: Նրանք ուժեղ ձգում են միմյանց և տեղափոխվում են մի տեղից մյուսը: Ինչպիսի՞ մարմին է դա:

V. (1) Ինչպիսի՞ վիճակում կարող է գտնվել թթվածինը՝ պինդ, հեղուկ, գազային:. հեղուկ

բոլոր երեք վիճակներում

Оставьте комментарий

Блог на WordPress.com. Тема: Baskerville 2, автор: Anders Noren.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы