Այս շաբաթվա երկրաչափության դասերն են՝
դաս 3, 4:
Դաս 3. Շրջանագծի շոշափող:
Մենք պարզաբանեցինք, որ ուղիղը և շրջանագիծը կարող են ունենալ
մեկ կամ երկու ընդհանուր կետ, կարող են նաև չունենալ որևէ
ընդհանուր կետ:
Սահմանում: Ուղիղը, որը շրջանագծի հետ ունի միայն մեկ ընդհանուր
կետ, կոչվում է այդ շրջանագծի շոշափող, իսկ նրանց ընդհանուր կետը
կոչվում է ուղղի և շրջանագծի շոշափման կետ:
Թեորեմ շոշափողի հատկության մասին:
Թեորեմ: Շրջանագծի շոշափողն ուղղահայաց է շոշափման կետով
տարված շառավիղին:
Թեորեմի հակադարձ թեորեմը (շոշափողի հայտանիշը):
Թեորեմ: Եթե ուղիղն անցնում է շառավիղի՝ շրջանա-
գծի վրա գտնվող ծայրակետով և ուղղահայաց է այդ շառավիղին,
ապա այն շոշափող է:
Դիտարկենք O կենտրոնով շրջանագծի երկու շոշափողներ, որոնք
անցնում են A կետով և շրջանագիծը շոշափում են B և C կետերում: AB
և AC հատվածներն անվանենք A կետից տարված շոշափողների
հատվածներ:
Դրանք օժտված են հետևյալ հատկությամբ, որը
բխում է վերը նշված թեորեմից:

Պնդում: Միևնույն կետից շրջանագծին տարված երկու շոշափողների
հատվածները հավասար են և կազմում են հավասար
անկյուններ այն ուղղի հետ, որն անցնում է այդ կետով և շրջանագծի
կենտրոնով:
Աշխատանք գրքից՝ 145, 146, 147, 148

145) 30⁰

146) 30⁰,30⁰,120⁰

148) ⟨A=30⁰ ⟨O=60⁰ ⟨B=90⁰

Оставьте комментарий

Блог на WordPress.com. Тема: Baskerville 2, автор: Anders Noren.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы