Կետերի փոխարեն գրել որոշյալ դերանուններ:
Թվում էր` աննշան դեպք էր, բայց խորապես հուզեց բոլորին:
Ամբողջ գիշեր ծերունին աչք չկպցրեց:
Ամեն անգամ այդ ճանապարհով անցնելիս տխրում էր քաջ հայդուկը:
Մութն ընկնելուն պես այդ անառիկ ամրոցը սարսափազդու տպավորություն էր թողնում յուրաքանչյուր անցորդի վրա:
Մահը բոլորին  հաշտեցրել էր  նրա հետ, բոլորը աշխատում էին իրենց վշտակցությունը հայտնել ժառանգներին:
Կետերի փոխարեն գրել անորոշ դերանուններ:
Գորշավուն ստվարաթղթի վրա ինչ-որ բան էր գրված:
Հասնելով ինչ-որ շենքի` նա կանգ առավ, նայեց շուրջը և ներս մտավ:
Հյուրերից ոմանք արդեն դուրս էին եկել  պատշգամբ` մաքուր օդ շնչելու:
Կետերի փոխարեն գրել փոխադարձ դերանուններ:
Մարդիկ ակնածանքով ճանապարհ էին տալիս  անծանոթ երիտասարդին, քչփչում իրար հետ:
Հեռու հորիզոնում ինչ-որ գիծ նորից բաժանել էր իրարից ծովն ու երկինքը:
Գլխարկն այնպես էր նստել գլխին, ասես այդ գլուխն ու գլխարկը միմյանց համար էին ստեղծվել:
Տարբեր երկրներում ապրող գիտնականները վաղուց էին հետաքրքրվում միմյանցով:

Оставьте комментарий

Блог на WordPress.com. Тема: Baskerville 2, автор: Anders Noren.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы