Նեոն (լատ.՝ Neon, քիմիական նշանը՝ Ne), պարբերական համակարգի երկրորդ պարբերության 8-րդ խմբի տարր։ Կարգաթիվը՝ 10, ատոմական զանգվածը՝ 20,179։ Նեոնը իներտ գազ Է։ Ատոմի էլեկտրոնային թաղանթների կառուցվածքն է 1s22s22p6, p-տարր է։
| 10Ֆտոր← Նեոն → Նատրիում | |
|---|---|
Անգույն, անհոտ, անհամ իներտ գազ | |
| Ատոմի հատկություններ | |
| Անվանում, սիմվոլ, կարգաթիվ | Նեոն/ Neon (Ne), Ne, 10 |
| Ատոմային զանգված (մոլային զանգված) | ? (38) զ. ա. մ. (գ/մոլ) |
| Էլեկտրոնային կոնֆիգուրացիա | [He] 2s2 2p6 |
| Քիմիական հատկություններ | |
| Կովալենտ շառավիղ | 58 պմ |
| Իոնի շառավիղ | 112 պմ |
| Էլեկտրաբացասականություն | 4,4 (Պոլինգի սանդղակ) |
| Էլեկտրոդային պոտենցիալ | 0 |
| Իոնացման էներգիա (առաջին էլեկտրոն) | 2079,4(21,55) կՋ/մոլ (էՎ) |
| Պարզ նյութի թերմոդինամիկական հատկություններ | |
| Հալման ջերմաստիճան | 24,55 |
| Եռման ջերմաստիճան | 27,1 |
| Մոլյար ջերմունակություն | 20,79 Ջ/(Կ·մոլ) |
| Մոլային ծավալ | 16,8 սմ³/մոլ |
| Պարզ նյութի բյուրեղային ցանց | |
| Բյուրեղացանցի կառուցվածք | Կենտրոնացված խորանարդ |
| Բյուրեղացանցի տվյալներ | 4,430 |
| Դեբայի ջերմաստիճան | 63,00 Կ |
| Այլ հատկություններ | |
| Ջերմահաղորդականություն | (300 Կ) (0,0493) Վտ/(մ·Կ) |
| CAS համար | CAS գրանցման համար? |
| 10 | Նեոն |
| Ne20,179 | |
| 2s22p6 |
Երկրի վրա գտնվում է հիմնականում մթնոլորտում, որտեղ նրա ծավալային պարունակությունը 1,8•10−3 է (մոտ 7,1•1011 տ)։ Մթնոլորտային նեոնը բաղկացած է 20Ne (90,92 %), 21Ne (0,3 %) և 23Ne (8,8 %) կայուն իզոտոպներից։ Արհեստականորեն ստացվել են 17-24 զանգվածային թվերով հինգ ռադիոակտիվ իզոտոպներ։
ԿԻՐԱՌՈՒԹՅՈՒՆ
Նեոնը հիմնականում օգտագործվում է Էլեկտրատեխնիկական արդյունաբերության մեջ։ Նեոնով լցնում են շիկացման, գազալուսային և ազդանշանային լամպերը։ 40 % նեոն պարունակող ազոտի և հելիումի խառնուրդը օգտագործվում է ռեկլամային լամպեր լցնելու համար։
Օդանավակայանների և նավահանգիստների Փարոսներում օգտագործվում են նեոնային աղեղային լամպեր։ Հեռանկարային է հեղուկ նեոնի օգտագործումը ռադիոէլեկտրոնիկայում և ցածր ջերմաստիճաններ ստանալու նպատակով։

Оставьте комментарий