Հայոց լեզու

Կետերի փոխարեն գրել հարցահարաբերական դերանուններ:
1. Հիմա ենք հասկանում, թե ինչքան անտարբեր ենք եղել այդ մարդու հանդեպ:
2. Ո՞ւմ ձեռքով են կառուցվել այս շենքերն ու փողոցները:
3. Զարմանքով նայում ես շուրջդ ու մտածում, թե ինչու է կյանքն այսպիսին դարձել:
4. Միայն նա կասի`  ինչ  է կատարվել այստեղ:
5. Ո՞վ կասի, թե մեր քաղաքում  երբ հայտնվեցին այդ փոխադրամիջոցները:
6. Սա մի անգնահատելի գանձ է, որը  Դուք պարգևեցիք ինձ:

Կետերի փոխարեն գրել ժխտական դերանուններ:
1. Ոչ ոք  չնկատեց, թե բժիշկը երբ դուրս եկավ հիվանդասենյակից:
2. Երկար ժամանակ նրանցից ոչ մեկը չէր համարձակվում խոսել:
3. Գույների այս համադրությունից էլ ոչինչ չստացվեց:
4. Արտասվող ապակիների միջից ոչ մի բան չէր երևում:
5. Թանգարանի դահլիճներում գրեթե ոչինչ չէր փոխվել, ոչ մի  ցուցանմուշ կարծես չէր տեղաշարժվել, գողության մասին ոչ ոք  չէր կասկածում, աշխատակիցներից ոչ մեկի մտքով նման բան չէր էլ անցնի:

Նշիր դերանվանական սխալ ձևերը և ուղղիր դրանք:
Մեր համար-մեզ համար, իրեն հետ-իր հետ, մեր պես-մեզ պես, ձեր նման-ձեզ նման, իրեն փոխարեն-իր փոխարեն, քեզ մոտից-քո մոտից, ինձ պես, ձեզ հետ, քո նման-քեզ նման, իմ մոտ-ինձ մոտ, ձեզ նման, իմ վրա-ինձ վրա, իմ մոտով-ինձ մոտով, ձեր մոտ-ձեզ մոտ, իմ համար-ինձ համար:

Оставьте комментарий

Блог на WordPress.com. Тема: Baskerville 2, автор: Anders Noren.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы