Սեյսմիկ Ալիքներ

Картинки по запросу սեյսմիկ ալիքներՍեյսմական ալիքներ են կոչվում այն ալիքները, որոնք տարածվում են Երկրի ներսում երկրաշարժերի կամ հզոր պայթյունների օջախներից: Քանի որ Երկիրը հիմնականում պինդ է, ուստի  նրանում միաժամանակ կարող են առաջանալ երկու տեսակի ալիքներ` երկայնական և լայնական: Այս ալիքների արագությունը նույնը չէ. երկայնական ալիքները լայնականներից արագ են տարածվում: Սեյսմական ալիքներով պայմանավորված Երկրի մակերևույթի տատանումների արձանագրումն ու գրանցումն իրականացվում է սեյսմոգրաֆ կոչվող սարքի միջոցով: Սեյսմոգրաֆի հիմնական մասը ճոճանակն է, որը սկսում է տատանվել սեյսմական ալիքների ի հայտ գալուց: Սարքավորման պարզագույն տեսակի դեպքում ճոճանակը միացնում են գրող սարքին, որը հատուկ ժապավենի վրա գծում է տատանումների գրաֆիկը: Տարածվելով երկրաշարժի օջախից` առաջինը սեյսմական կայանին են հասնում երկայնական ալիքները, իսկ որոշ ժամանակ անց` լայնականները: Իմանալով երկրակեղևում ալիքների տարածման արագությունը` կարելի է որոշել մինչև երկրաշարժի էպիկենտրոնն ընկած R հեռավորությունը: Ավելացնեմ նաև՝ Երկայնական և լայնական ալիքները բնութագրվում են համապատասխանաբար p և s տառերով։ Լայնական ալիքները՝S-ը, չի տարածվում հեղուկ միջավայրում իր շարժման ձևի պատճառով։ P ի S և արագությունների հարաբերությունը 1.73 է։ Երկրաշարժերի ժամանակ հիմնական ավերիչ է հանդիսանում s ալիքը։

  1. Սեյսմիկ ալիքների տեսակները Գոյություն ունեն սեյսմիկ ալիքների բազմաթիվ տեսակներ և դրանք բոլորը շարժվում են տարբեր ուղղություններով: Երկրաշարժի ընթացքում կարող է լինել միայն մի տեսակ ալիք, բայց նաև լինում է, որ երկրաշարժի ընթացքում լինում են մի քանի տեսակ ալիքներ: Երկրաշարժի ուժգնությունը կախված է ալիքներից և այլ գործոններից:
  2. Ծավալային ալիքներ Ծավալային ալիքները երկրաշարժի ամենաառաջին ալիքներն են: Դրանք գալիս են Երկրի խորքից, քանի որ անցնում են մոլորակի կեղևի խորը շերտերով և գնում մինչև հասնում են Երկրի մակերևույթին: Ծավալային ալիքները ունեն ավելի բարձր հաճախականություն, քան մակերևութային ալիքները:
  3. Մակերևութային ալիքներ Մակերևութային ալիքները առաջացնում են ծավալային ալիքները: Մակերևութային ալիքները այն ալիքներն են, որոնք անցնում են միայն երկրի կեղևով: Մակերևութային ալիքները ավելի ցածր հաճախականություն ունեն, քան ծավալային ալիքները: Դրանք պատասխանատու են երկրաշարժի ընթացքում եղած հիմնական վնասների համար:
  4. Երկայնական և լայնական Ծավալային ալիքները կարող են լինել երկու տեսակի՝ երկայնական կամ լայնական: Երկայնական ալիքները տարածվում են ավելի մեծ արագությամբ, քան լայնականները: Երկայնականները զգուշացնում են երկրաշարժի մասին, իսկ լայնականները ավելի ուշ տեղ հասնելով բայց ավելի ուժեղ լինելով՝ հաստատում են, որ երկրաշարժ է եղել:
  5. Ռելեի և Լյավի ալիքներ Մակերևութային ալիքները ևս կարող են լինել երկու տարբեր տեսակների՝ Ռելեի և Լյավի: Ռելեի ալիքներում մասնիկները շարժվում են ուղղաձիգ հարթության մեջ գծելով էլիպս: Լյավի ալիքներում մասնիկները կատարում են հետադարձ-համընթաց շարժումներ ալիքի տարածման ուղղահայաց ուղղությամբ:

Оставьте комментарий

Блог на WordPress.com. Тема: Baskerville 2, автор: Anders Noren.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы