Քայքայման և միացման ռեակցիաներՔիմիական ռեակցիաների ընթացքում սկզբնական նյութերը՝ ելանյութերը, փոխակերպվում են նոր նյութերի՝ քիմիական ռեակցիայի արգասիքների: Ելանյութերը տարբերվում են արգասիքներից իրենց բաղադրությամբ, ֆիզիկական և քիմիական հատկություններով: Կան քիմիական ռեակցիաների բազմաթիվ տեսակներ: Դիտարկենք դրանցից քայքայման և միացման ռեակցիաները:Այն քիմիական ռեակցիաները, որոնց հետևանքով մեկ բարդ նյութից առաջանում են երկու կամ ավելի պարզ կամ բարդ նյութեր, կոչվում են քայքայման քիմիական ռեակցիաներ:Քայքայման ռեակցիաների օրինակներ են՝ Ջրի քայքայումըՋուր → ջրածին + թթվածին2H2O→2H2+O2

Կրաքարի (կավճի) քայքայումը:Կրաքար → չհանգած կիր + ածխաթթու գազ CaCO3→CaO+CO2Այն քիմիական ռեակցիաները, որոնց հետևանքով երկու կամ ավելի նյութերից առաջանում է նոր բարդ նյութ, կոչվում են միացման քիմիական ռեակցիաներ:Միացման ռեակցիայի օրինակ է՝ Երկաթի սուլֆիդի առաջացումը.Երկաթ + ծծումբ → երկաթի սուլֆիդ Fe+S→FeS
Оставьте комментарий