Ֆիզիկական օրենք

Ֆիզիկական օրենքը, մասնավոր փաստերից ածանցված տեսական սկզբունք, որը կիրառելի է որոշակի խմբի կամ դասի երևույթների համար և միշտ տեղի ունի որոշակի պայմանների առկայության դեպքում։ Սովորաբար ֆիզիկական օրենքները տարիների ընթացքում բազմիցս ստուգվում և հաստատվում են դիտումների և փորձերի միջոցով, մինչև ընդունվում են գիտական հասարակության կողմից։ Որպես կանոն, ֆիզիկական օրենքները ձևակերպվում են խիստ և հակիրճ բառային կամ մաթեմատիկական տեսքով։ Ըստ Պոլ Դիրակի, «Ֆիզիկական օրենքը պետք է օժտված լինի մաթեմատիկական գեղեցկությամբ»։ Ֆիզիկական գիտության հիմնական խնդիրը ֆիզիկական օրինաչափությունները բացահայտելն է։

Ֆիզիկական օրենքների մի քանի հիմնական հատկություններ են սահմանվել, սակայն այդ բնութագրերից ամեն մեկը անհրաժեշտաբար չի վերագրվում դրանց։ Ֆիզիկական օրենքները

  • Ճիշտ են նվազագույնը իրենց օրինավորության սահմաններում։ Ըստ սահմանման, նրանք երբեք տեղի չունեն իրար հակասող դիտումների դեպքում
  • Տիեզերական են։ Նրանք տիեզերքում ամենուր նույնը պիտի լինեն։
  • Պարզ են։ Սովորաբար արտահայտվում են միակ մաթեմատիկական ձևակերպումով։
  • Բացարձակ են։ Տիեզերքում ոչինչ չի ազդում նրանց վրա։
  • Կայուն են։ Հայտնաբերվելուց ի վեր նրանք չեն փոփոխվում (չնայած կարող է պարզվել, որ ավելի ճշգրիտ օրենքների մոտավորություններ են)։
  • Ամենազոր են։ Տիեզերքում ամեն ինչ է պետք է ենթարկվի նրանց (համաձայն դիտումների)
  • Սովորաբար մեծությունները պահպանվում են։
  • Հաճախ տարածության և ժամանակի գոյություն ունեցող համասեռությունների (սիմետրիաների) արտահայտություն են[4]։
  • Սովորաբար տեսականորեն շրջելի են ժամանակի մեջ (եթե քվանտային չեն), չնայած ժամանակի սլաքն ինքնին անշրջելի է։

Оставьте комментарий

Блог на WordPress.com. Тема: Baskerville 2, автор: Anders Noren.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы