Բնության մեջ կատարվում են շատ փոփոխություններ։ Ինչպես՝ ամառը փոխվում է աշունով, ձյուն է գալիս, կայծակն է որոտում և այլն։ Բնության մեջ կատարվող փոփոխություններն անվանում են բնության երևույթներ։ Վաղ ժամանակներում մարդիկ մտածել են, որ իրենց կյանքը կախված է իրենց շրջապատող աշխարհից, և ձգտել են ավելի շատ բան իմանալ աշխարհի մասին։ Երբ մարդը ուսումնասիրել է բնության երևույթները և չի հասկացել դրանց կայացման պատճառը նրանց վերագրել է գերբնական ուժերին։ Բնության երևույթները բացատրել փորձել են շատ երկրներում՝ Չինաստանում, Հնդկաստանում, Հունաստանում և շատ այլ երկրներում։ Հին աշխարհի մածագույն մտածող Արիստոտելը գրել է «Ֆիզիկա» գիրքը (Ֆիզիկա բառն առաջացել է հունարեն «ֆյուզիս»` բնություն բառից), որտեղ նա հավաքել է այն ամենը ինչ մարդկանց հայտնի է եղել բնության երևույթների մասին։ Հետագայում մարդկանց զարգացման հետ ֆիզիկայից առաջացան առանձին գիտություններ` աստղագիտությունը, երկրաբանությունը, օդերևութաբանությունը, կենսաբանությունը և քիմիան։ Ֆիզիկան ուսումնասիրում է ջերմային
Զարմանահրաշ Ֆիզիկական Երևույթներ
Ֆիզիկական են անվանում այն երևույթները, որոնց ընթացքում նյութերը մեկը մյուսի չեն փոխարկվում, այսինքն՝ նոր նյութեր չեն առաջանում:Երբ տեղի է ունենում ֆիզիկական երևույթ, փոփոխության կարող են ենթարկվել նյութի ագրեգատային վիճակը, խտությունը, առարկայի չափսը կամ ձևը, սակայն նյութի բաղադրությունը և կառուցվածքը անփոփոխ են մնում: Նոր նյութեր չեն առաջանում նյութը հալեցնելիս, եռացնելիս, մանրացնելիս, պնդանալիս, մագնիսանալիս և այլն:
Ֆիզիկական երևույթների օրինակներ են՝
Ծծմբի, շաքարի, կերակրի աղի, ածխի մեծ կտորների` փոշու վերածվելը, երկաթի խարտելը, ապակյա բաժակի, կուժի կոտրվելը, պղնձե լարի, տետրի թղթի, կոճի թելի և այլնի կտրելը, ջրի եռալը, մոմի և սառույցի հալվելը, ցողի գոլորշիանալը և այլն:





Ֆիզիկական երևույթները լինում են՝ Մեխանիկական (մարմինների շարժում), Ջերմային (գոլորշացում, անձրև, ձյուն, սառույցի հալվելը, ջրի տաքանալը),

Լուսային (արևի լուսավորելը, կայծակի բռնկում),

Ձայնային (տարբեր տեսակի ձայների առաջացումն ու տարածումը),

Էլեկտրական (կենցաղային սարքեր, կայծակ),

Մագնիսական (սովորական մագնիսի կողմից երկաթե առարկաներ ձգելը) և այլն:

Առօրյա կյանքում հաճախ հանդիպում ենք այնպիսի երևույթների, որոնց ընթացքում որևէ նյութ փոխարկվում է մեկ այլ նյութի:
Оставьте комментарий