Միացյալ Թագավորություն

Մեծ Բրիտանիան վերջնագիր է ներկայացրել ԵՄ-ին – ShantNews – Շանթ  Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն (անգլ.՝ The United Kingdom of Great Britain and Northern Ireland), ինքնիշխան պետություն Հյուսիսային Եվրոպայում։ Կարճ կոչվում է Միացյալ Թագավորություն (անգլ.՝ United Kingdom), սկսած 1706 թվականից՝ Մեծ Բրիտանիա (անգլ.՝ Great Britain)։ Միացյալ Թագավորությունը ներառում է Մեծ Բրիտանիա կղզին, որի վրա գտնվում են Անգլիան, Շոտլանդիան և Ուելսը, և Մեծ Բրիտանիա կղզու արևմտյան հարևանի՝ Իռլանդիա կղզու հյուսիս-արևելքը և բազմաթիվ փոքրիկ կղզիներ։Հյուսիսային Իռլանդիան Միացյալ Թագավորության միակ հատվածն է, որ սահմանակից է մեկ այլ ինքնիշխան՝ սուվերեն պետության՝ Իռլանդիայի հանրապետության հետ։ Միացյալ Թագավորությունը, բացի այս ցամաքային սահմանից, մյուս կողմերից շրջապատված է Ատլանտյան օվկիանոսով, Հյուսիսային ծովով, Անգլիական նեղուցով և Իռլանդական ծովով։

Միացյալ Թագավորությունը զարգացած երկիր է. ՀՆԱ-ի ցուցանիշով աշխարհում յոթերորդն է և ութերորդն է իր գնողունակությամբ։ Այն 19-րդ դարում և 20-րդ դարի սկզբում աշխարհի ամենաարդյունաբերական երկիրն էր և ամենաազդեցիկը միջազգային հարաբերություններում։ Միացյալ Թագավորությունը շարունակում է մնալ գերտերություն և իր առաջատար ազդեցությունն ունի աշխարհի տնտեսության, մշակույթի, ռազմական, գիտական և քաղաքական բնագավառներում։ Այն միջուկային պետություն է և իր ռազմական ծախսերով աշխարհում չորրորդն է։

Կլիմա

Միացյալ Թագավորություն - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Մեծ Բրիտանիան ունի չափավոր օվկիանոսային կլիմա մեծ քանակությամբ անձրևներով, տարվա ամբողջ ընթացքում։ Ջերմաստիճանը փոփոխվում է տարվա եղանակից կախված, սակայն հազվադեպ է իջնում -11°C-ից կամ բարձրանում 35 °C-ից։ Հիմնականում քամիները փչում են հարավ-արևմուտքից և հաճախ բերում են սառը և խոնավ եղանակ Ատլանտյան օվկիանոսից, սակայն երկրի արևելյան մասերը հիմնականում պաշտպանված են այս քամիներից, և քանի որ տեղումների հիմնական մասը տեղում է արևմտյան շրջաններում, արևելյան շրջանները բավականին չորային են։ Ատլանտյան հոսանքները, որոնք տաքացվում են Գոլֆստրիմի կողմից, բերում են փափուկ ձմեռներ, երբեմն ձմռանը և վաղ գարնանը լինում է ձյուն, սակայն այն արագ հալվում է։

Իրավական համակարգ

Մեծ Բրիտանիայի Գերագույն դատարան - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Միացյալ Թագավորությունը չունի միասնական իրավական համակարգ, քանի որ ըստ 1706 թ միավորման մասին համաձայնության 19-րդ կետի՝ Շոտլանդիան պահպանեց իր իրավական համակարգը։ Ներկայումս Միացյալ Թագավորությունն ունի 3 տարբեր իրավական համակարգ՝ Անգլիայի, Հյուսիսային Իռլանդիայի և Շոտլանդիայի։ Վերջին սահմանադրական փոփոխությունները հանգեցրեցին Գերագույն դատարանի ստեղծմանը 2009 թ հոկտեմբերին, որը պիտի փոխարիներ լորդերի պալատի դատական հանձնաժողովին։ Գաղտնի խորհրդի դատական հանձնաժողովը, որը ներառում է Գերագույն դատարանի բոլոր անդամներին, հանդիսանում է Ազգերի համագործակցության մի քանի անկախ երկրների, Բրիտանական անդրծովյան տարածքների և Թագավորական հողերի գերագույն վերաքննիչ մարմինն է։

Оставьте комментарий

Блог на WordPress.com. Тема: Baskerville 2, автор: Anders Noren.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы