Փորձ
Միացման. մագնեզիումի այրումը.
ՍարքավորումներՍպիրտայրոց, լուցկի, հալքանոթի աքցան, բաժակ Ազդանյութերմագնեզիում, պղինձ, ջուր, հայտանյութեր[A1] [A2]
Մագնեզիումի ժապավենը հալքանոթի աքցանով սեղմում ենք և այրում սպիրտայրոցի բոցի վրա: Մագնեզիումը բոցավառվեց։2 Mg+ O2=2MgO
Փորձ 2 քայքայման ռեակցիա.
Մալաքիտի ջերմային քայքայումը, ջրի քայքայումը հաստատուն էլեկտրական հոսանքով,ջրածնի պերօքսիդի քայքայումը կատալիզատորի միջոցով
Սարքավորումներ Լաբորատոր կալան, փորձանոթ, սպիրտայրոց, լուցկի, գազատար խողովակ ունեցող խցան, բաժակ ԱզդանյութերՄաքաքիթի (CuOH)2CO2 կանաչ փոշի, ջուր, ջրածնի պերօքսիդի լուծույթ, կրաջուր
Փորձ 1.Փորձանոթը հորիզոնական դիրքով ամրացրում ենք լաբորատոր կալանի թաթին: Գազատար խողովակի ծայրն իջեցնենք կրաջուր պարունակող բաժակի մեջ ու մալաքիթը տաքացնել: Կանաչ փոշին վերածվում է սև փոշու, իսկ փորձանոթի պատերին ջրի կաթիլներ են հայտնվում: Գազատար խողովակից դուրս եկող գազը պղտորում է կրաջուրը , ինչը հաստատում է , որ քայքայումից առաջացել է նաև ածխածնի (IV) օքսիդ(CO2):
Cu2CH2O5= 2CuO+H2O+CO2
Փորձ 3. Տեղակալման ռեակցիա։ Պղնձի(II) քլորիդի փոխազդեցությունը երկաթի հետ։
Սարքավորումներ`Լաբորատոր կալան, փորձանոթներ, մեխ, թել, լուցկի, ձագար:
Ազդանյութեր`Մեխ, պղնձի(II) սուլֆատի (CuCl2) կապույտ փոշի, ջուր։
Պղնձի(II) քլորդի կապույտ փոշին, լցրեցինք փորձանոթի մեջ, ամրացրեցինք կալանի թաթին։ Ձագարի միջոցով ավելացրեցինք ջուր, խառնեցինք ապակյա ձողի միջոցով։ Ստացանք երկնագույն լուծույթ, մեխը թելով կապեցինք և իջացրեցինք, այդ լուծույթի մեջ։
Միարժամանակ հետո մեխը կարմրեց, որովհետև լուծույթից, պղինձը նստեց մեխի վրա։
Փորձ 4. Փոխանակման ռեակցիա։ Հիմքերի և թթուների փոխազդեցությունը։
Սարքավորումները ՝ Լաբորատոր կալան, փորձանոթներ։
Ազդանյութեր`նատրիումի հիդրօքսիդ, աղաթթու և ֆենոլֆտալեին։
Փորձանոթը ամրացրեցինք կալանի թաթին, ձագարի միջով լցրեցինք նատրիումի հիդրօքսիդի լուծույթը, վրան ավելացրեցինք մի քանի կաթիլ ֆենոլֆտալեին։ Լուծույթը դարձավ մորու գույն (մալինովի)։ Հետո ձագարի միջոցով սկսեցինք ավելացնել աղաթթուն, այնքան մինչև լուծույթը գունազրկվեց։ NaOH+HCl=NaCl+H2O
Оставьте комментарий