ՔԻՄԻԱ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՆՅՈՒԹ

Քիմիական ռեակցիաները բազմաթիվ են ու բազմաբնույթ: Մի շարք ընդհանուր հատկությունների համաձայն, քիմիական ռեակցիաները հնարավոր  է դասակարգել, որը բավական դյուրացնում է նրանց ուսումնասիրությունը: Ըստ սկզբնանյութերի և վերջանյութերի թվի ու բաղադրության՝ ռեակցիաները լինում են.

  • միացման
  • քայքայման
  • տեղակալման
  • փոխանակման

Միացման  քիմիական ռեակցիայի ժամանակ երկու կամ ավելի նյութերից ստացվում է մեկ բարդ նյութ:Միացման ռեակցիայի ելանյութերը կարող են լինել  ինչպես պարզ, այնպես ել  բարդ նյութեր: Օրինակ, երկու բարդ նյութերի՝ կալցիումի օքսիդի և ջրի փոխազդեցությունից ստացվում է մեկ  ավելի բարդ նյութ՝ կալցիումի հիդրօքսիդ: 

images.jpg
get_img.jpg

                       Կալցիումի օքսիդի և ջրի միացման ռեակցիան Երկու պարզ նյութերի՝  ալյումինի և յոդի փոխազդեցությունից առաջանում է մեկ բարդ նյութ՝ ալյումինի յոդիդ: 

Screenshot_2.png
Screenshot_1.png
Screenshot_3.png
Screenshot_4.png

                                   Ալյումինի և յոդի միացման ռեակցիան                                                 2Al+3J2=2AlJ3Քայքայման ռեակցիայի ժամանակ մեկ բարդ նյութի քայքայումից ստացվում են երկու կամ ավելի նյութեր: Ստացվող նյութերը կարող են լինել և՛բարդ, և՛ պարզ: Օրինակ, մեկ բարդ նյութից՝ պղնձի (II) հիդրոքսիդի քայքայումից առաջանում են երկու բարդ նյութ՝ պղնձի (II) օքսիդ և ջուր: 

images (2).jpg
images (6).jpg

                              Պղնձի (II) հիդրոքսիդի քայքայումը                                          Cu(OH)2=CuO+H2O Մեկ բարդ նյութի՝ ջրի քայքայումից առաջանում են երկու պարզ նյութ՝ջրածին և թթվածին: 

images (4).jpg

                      Ջրի քայքայումը                  2H2O=2H2+O2Տեղակալման է պարզ և բարդ նյութերի միջև ընթացող այն քիմիական ռեակցիան, որի ժամանակ պարզ նյութը կազմող ատոմները տեղակալում են բարդ նյութի բաղադրությունում առկա տարրերից որևէ մեկի ատոմները:Օրինակ, պարզ նյութ՝ ցինկի և բարդ նյութ աղաթթվի փոխազդեցությունից առաջանում են նոր պարզ նյութ՝ ջրածին և բարդ նյութ՝ ցինկի քլորիդ: 

images (7).jpg

 Ցինկի և աղաթթվի փոխազդեցությունը.             Zn+2HCl=H2↑+ZnCl2

Оставьте комментарий

Блог на WordPress.com. Тема: Baskerville 2, автор: Anders Noren.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы