Ֆիզիկա-աշխարհագրական դիրք
Գերմանիան հյուսիսում սահմանկացում է Դանիային, արևելքում Լեհաստանին և Չեխիային, հարավից և հարավ-արևելքից Ավստրիային, հարավում Շվեյցիարիային, հարավ-արևմուտքից Ֆրանսիային, արևմուտքում՝ Լյուքսեմբուրգին և Բելգիային,հյուսիս-արևմուտքում՝ Նիդերլանդներին: Ափերը ողողում են Հյուսիսային և Բալթիկ ծովերը:
Գերմանիայի ձգվածությունը կազմում է հյուսիսից հարավ 876 կմ և արևմուտքից արևելք 640 կմ: Երկրի հյուսիսային ծայրակետը գտնվում է Զիլտ կղզում՝ 55°03’33’’ հս.լ և 08°24’44’’ արլ. երկ: Երկրի արևմտյան ծայրակետը գտնվում է Զելֆկանտ կոմունայում՝ Նիդերլանդների սահմանին՝ 51°03’09’’ հս. լ․ և 05°52’01’’արլ․ երկ: Երկրի արևելյան կետը գտնվում է Նայսեաուե կոմունայում՝ 51°16’22’’հս. լ և 15°02’37’’արլ․ երկ․: Գերմանիայի հարավային կետը գտնվում է Օբերստդորֆ կոմունայում, որի կոորդինատներն են՝ 47°16’15’’հս. լ և 10°10’46’’ արլ. երկ:
Գերմանիայի ամենաբարձր կետը Ցուգշպիտցե լեռն է, որը գտնվում է Բավարական Ալպերում և ունի 2962մ բարձրություն:
Գերմանիայի տարածքը կազմում է 357 հազար քկմ: Այն մեծությամբ յոթերորդ երկիրն է Եվրոպայում և 63-րդ երկիրը աշխարհում[2]։
Գերմանիայի սահմաններ
Գերմանիայի սահմանների ընդհանուր երկարությունը կազմում է 3786 կմ:
| Սահմանակից երկիր | Սահմանների երկարություն (կմ) |
|---|---|
| Ավստրիա | 817 |
| Չեխիա | 812 |
| Նիդերլանդներ | 576 |
| Ֆրանսիա | 455 |
| Լեհաստան | 449 |
| Շվեյցարիա | 316 |
| Բելգիա | 157 |
| Լյուքսեմբուրգ 136 | 136 |
| Դանիա | 68 |
Ռելիեֆ
Գետեր և
Գերմանիայի տարածքով հոսում են խոշոր գետեր, դրանցից ամենախոշորը Հռենոս, Դանուբ, Էլբա, Վեզեր և Օդեր գետերն են։ Գետերը միավորվում են ջրանցքներով, որոնցից նշանավոր է Քիլի ջրանցքը, որը իրար է միացնում Բալթիկ և Հյուսիսային ծովերը: Քիլի ջրանցքը սկսվում է Քիլի ծովախորշից և ավարտվում է Էլբայի գետաբերանում
Ամենախոշոր լիճը Գերմանիայում Բոդենն է, որի մակերեսը կազմում է 540 քկմ, իսկ խորությունը՝ 250 մետր:
Կլիմա
Գերմանիան գտնվում է բարեխառն կլիմայական գոտում, հյուսիսում կլիման ծովային է, հարավում չափավոր ցամաքային: Սա կապված է նրա հետ, որ եղանակը հաճախ փոփոխական բնույթ է ունենում: Ամռան կեսին կարող է լինել տաք և արևոտ, բայց հաջորդ օրը կարող է լինել ցուրտ և անձրև տեղալ: Իսկական էքստրեմալ եղանակային փոփոխություններ (երաշտներ, տորնադո, փոթորիկներ, ուժեղ սառնամանիքներ կամ շոգ) համեմատաբար հազվադեպ են լինում:
Հուլիսյան միջին ջերմաստիճանը լեռներում +14 -ից մինչև հարթավայրերում 22°C է հասնում: Հունվարի միջին ջերմաստիճանը հարթավայրերում +4-ից մինչև լեռներում -5°C է լինում: Միջին տարեկան ջերմաստիճանը +5 -ից +10 °C է: Գերմանիայում ամենացածր ջերմաստիճանը գրանցվել է նախորդ դարում երկրի հարավում՝ երկրի լեռնային շրջաններում, 1601մ բարձրության վրա հս. լ․ 47, Ֆունտենզի լճում և կազմել է -46°C, որը ավելի ցածր է ավելի հյուսիս և արևելք գտնվող Էստոնիայի նվազագույն բացարձակ ջերմաստիճանից (-44°C Յոգևա համարյա հյուսիսային լայնության 59)։
Վերջին մի քանի տարիներին Գերմանիայում, ինչպես ամբողջ Եվրոպայում, տեղի են ունեցել մի քանի մեծամասշտաբ ջրհեղեղներ, բայց հաշվի առնելով Գերմանիայի երկար տարիների պատմությունը, դրանք առավելապես հազվադեպ եղանակային երևույթներ են (սակայն շատերը հակված են, որ այն վկայում է կլիմայի տաքացման մասին):
2003 թվականի ամռանը Գերմանիան տուժել է երաշտից. «հարյուրամյակի ամառ», այն այսպես են անվանել լրատվամիջոցները։ Դա եղել է վերջին տասնամյակների ընթացքում եղած ամենաշոգ ամառներից մեկը: Երաշտի հետևանքով, ի թիվս այլ բաների, եղել է բերքատվության նշանակալի անկում։
Գերմանիայում գրանցված էքստրեմալ ջերկաստիճանները եղել են առավելագույնը 42.6 °C (108.7 °F) (2019 թվականի հուլիսին Լինգեն)և նվազագույն ջերմաստիճանը −37.8 °C (−36.0 °F) (1929 թվականի փետրվարին Իլմեի Պֆաֆենհոֆեն)։
Հատուկ պահպանվող տարածքներ
Գերմանիայում կան 14 ազգային պարկ, 19 կենսոլորտային տարածքներ, 95 բնական պարկեր և բազմաթիվ պահպանվող բնության տարածքներ և բնության հուշարձաններ:

Оставьте комментарий