Բառակապակցությունների իմաստն արտահայտել մեկ բառով:
Գիտական ենթադրություն-վարկած
փայտագործ վարպետ-ատաղծագործ
գինի մատուցող-մատռվակ
արջի բույն-որջ
գլխի մազերը թափված-ճաղատ
լուսնի մանգաղ-մահիկ
ծառաբնի խոռոչ-փչակ
մետաղե պաշտպանիչ գլխարկ-սաղավարտ
գազանի բերան-երախ
հայրենիքից արտաքսված-վտարանդի
վատ լուր հաղորդող-գուժկան
տաք, այրող քամի-սամում
քաղաքամերձ բնակավայր-ավան
ոչ դեմ և ոչ կողմ-ձեռնպահ
Բառակապակցությունն անվանել մեկ բառով:Յոթ գլխով-յոթգլխանի, ստրուկի մտքով- ստրկամիտ,լի և առատ-շատ, կյանքի հյութ-քաղցր, ցավից լլկված-հուսահատված, մոլոր մտքով-մտամոլոր, սուր ընթացող-սրընթաց, խելքը կորցրած-խենթ, նոր հայտնված-նորահայտ, մենակ ապրող-մենավոր, խիստ բարքով-խստաբարո, երկար ապրող-երկարակյաց, նոր եկած-նորեկ, աչքին հաճելի-դուրեկան:
Տրված բարդ բառերի առաջին բաղադրիչները փոխելով՝ ստանալ նոր բառեր:
Բարձրագագաթ —ձյունագագաթ
քաղցրաձայն —բարձրաձայն
վսեմաշուք-վեհաշուք
տիրակալ-գահակալ
վճռաբեկ-դյուրաբեկ
սառնաղբյուր-ցայտաղբյուր
վարկանիշ-թվանիշ
դալկադեմ-առաջադեմ
ցատկահարթակ-բեմահարթակ
հոռետես-լավատես
Оставьте комментарий