Ֆրանսիա

Լավագույն տուրիստական ուղղությունները Ֆրանսիայում - Embassy.am

Ֆրանսիան սահմանակցում է հյուսիս-արևելք Բելգիա և Լյուքսեմբուրգ, արևելք Գերմանիա և Շվեյցարիա, հարավ — արևելք Իտալիա և Մոնակո, հարավ Անդորրա և Իսպանիա: Ֆրանսիան սահմանակցում է նաև Ատլանդյան Օվկիանոսի Բիսկայան ծոցին, ծովային ճանապարհով հյուսիսում Մեծ Բրիտանիայի հետ:

Նախորդ 500 տարիներին Ֆրանսիան մշակութային, տնտեսական, ռազմական և քաղաքական ասպարեզներում գերիշխող դիրք է ունեցել ինչպես Եվրոպայում, այնպես էլ ամբողջ աշխարհում։ 17-րդ և 18-րդ դարերի ընթացքում Ֆրանսիայի գաղութները դարձան Հյուսիսային Ամերիկայի և Հարավարևելյան Ասիայի հսկայական մասը. 19-րդ դարում և 20-րդ դարի սկզբներին Ֆրանսիան կառուցեց այդ ժամանակվա երկրորդ ամենամեծ գաղութատիրական տերությունը՝ ներառելով Հյուսիսային, Արևմտյան և Կենտրոնական Աֆրիկայի, Հարավարևելյան Ասիայի մեծ մասը, ինչպես նաև տիրացավ Կարիբյան և Խաղաղօվկիանոսյան շատ կղզիների։

Ֆրանսիայի հիմնական գաղափարները արտահայտված են մարդու իրավունքների և քաղաքացու հռչակագրով։ Ֆրանսիայի Հանրապետությունը բնորոշվում է որպես անբաժանելի, աշխարհիկ, ժողովրդավարական և սոցիալական երկիր իր սահմանադրությամբ Ֆրանսիան մեկն է աշխարհում առավել զարգացած երկրներից, իր անվանական ՀՆԱ-ի մակարդակով Ֆրանսիան իններորդն է աշխարհում և երկրորդը Եվրոպայում։ Ֆրանսիան իր կենսամակարդակով առաջինն է Եվրոպայում (և 4-րդը աշխարհում)։

Ֆրանսիայի ռազմական բյուջեն երրորդն է աշխարհումև երրորդ ամենամեծ ռազմական ուժերը ՆԱՏՕ-ում ու ԵՄ ամենամեծ բանակը։ Ֆրանսիան նաև ունի երրորդ ամենաշատ միջուկային զենքի պաշարները աշխարհում։

Ֆրանսիան Միավորված ազգերի կազմակերպության հիմնադիր անդամն է, նաև Եվրամիության, Եվրախորհրդի, Ֆրանկոֆոնիայի, Մ8, Մ20, ՆԱՏՕ-ի, ՏՀԶԿ, ԱՀԿ և Լատինական միության անդամ։

Հայաստանից Ֆրանսիա արտահանումը աճել է 24%-ով

Անվանում

Պատմություն

Աշխարհագրություն

Հիմնական հոդված՝ Ֆրանսիայի աշխարհագրությունՖրանսիայի 100,000-ից ավել բնակիչ ունեցող քաղաքները։

Մայրցամաքային Ֆրանսիան հիմնականում տեղակայված է 41-րդ և 51-րդ զուգահեռականների միջև (Դանկրիկը գտնվում է հենց 51-րդ զուգահեռականի վրա ու 6-րդ և 10-րդ լայնության միջև) Եվրոպայի արևմուտքում։

Չնայած մայրցամաքային Ֆրանսիան տեղակայված է Արևմտյան Եվրոպայում, այն նաև ունի մեծ թվով տարածքներ Հյուսիսային Ամերիկայում, Կարիբյան ծովում, Հարավային Ամերիկայում, Հնդկական օվկիանոսի հարավային մասում, Խաղաղ օվկիանոսում և Անտարկտիդայում։ Այս տարածքները ունեն կառավարման տարբեր ձևեր։ Ֆրանսիայի անդրծովյան դեպարտամենտները ցամաքային սահման ունեն Բրազիլիայի և Սուրինամի հետ։Ֆրանսիայի բացառիկ տնտեսական գոտին ունի 11000000 քառակուսի կիլոմետր մակերես։

Մայրցամաքային Ֆրանսիայի տարածքը 547 030կմ2 է, լինելով ամենամեծը իր տարածքով Եվրոպական միությունում։ Ֆրանսիան ունի լայն բազմազան լանդշաֆտ, սկսած ափամերձ հարթավայրերով հյուսիսում և արևմուտքում մինչև լեռնային գոտիներով՝ հարավ-արևելքում Ալպերը, Կենտրոնական մասիվը հարավ կենտրոնական մասում և Պիրենեյները հարավ-արևմուտքում։

4810.45 մետր ծովի մակերևույթից բարձր գտնվում է Արևմտյան Եվրոպայի ամենաբարձր կետը՝ Մոնբլանը, այն գտնվում է Ալպերում Ֆրանսիայի և Իտալիայի սահմանին։ Մայրցամաքային Ֆրանսիան նաև ունի ընդարձակ գետային համակարգ, ինչպիսիք են Սենը, Լուարը, Գարոնան և Հռենոսը, որոնք սկիզբ են առնում Կենտրոնական Մասիվից ու Ալպերից և թափվում Միջերկրական ծով։

Ֆրանսիայի ընդհանուր ցամաքային տարածքը իր անդրծովյան տարածքներով (674,843 կմ2  կազմում է Երկրի ցամաքային մակերեսի 0.45%-ը։ Ֆրանսիան ունի երկրորդ ամենամեծ Բացառիկ տնտեսական գոտին (ԲՏԳ) աշխարհում, որը 11,035,000 կմ2  է, մոտավոր 8%-ը բոլոր ԲՏԳ-ների ընդհանուր մակերեսի, հետ է միայն Միացյալ Նահանգներից (11,351,000 կմ2  և առաջ է Ավստրալիայից (8,232,000 կմ2 ։

Հյուսիսում և հյուսիս արևմուտքում կլիման բարեխառն է, սակայն ծովային ազդեցության տակ մայրցամաքային Ֆրանսիայի մնացած մասի կլիման բազմազան է։

Հարավ արևելքում իշխում է Միջերկրյածովյան կլիման։ Արևմուտքում կլիման օվկիանոսային է առատ անձրևներով, մեղմ ձմեռներով և զով կամ տաք ամառներով։ Ներքին կլիման առավելապես մայրցամաքային է շոգ ամառներով, ցուրտ ձմեռներով և ոչ առատ անձրևներով։ Ալպերում և այլ լեռնային հատվածներում տիրում է Ալպիական կլիման իր տարեկան միջինից ցածր ջերմաստիճանով, ինչպես նաև տևական ձյան ծածկով։

  • Կրաքարի ժայռեր Նորմանդիայում։
  • Միջերկրյածովյան բուսականությունը, (նարդոս և Պրովանս)։
  • Ալպիական կլիման Սավոյում (Ալպիական քարայծ ձախից)։
  • Պերիգորը Դորդոնում (Աքվիտանիա)։
  • Վարդոնյան կիրճ:
  • Տափաստան Բրետենում)
  • Խաղողի այգիներ Կոտ դը Նուիտսում, Բուրգունդիա:
  • Վոսգես լեռներ:
  • Արևադարձային կլիման Բորա Բորայում (Ֆրանսիական Պոլինեզիա)։
  • Ամազոնյան արևադարձային անտառ (Ֆրանսիական Գվիանա)։

Շրջակա միջավայր

Հիմնական հոդվածներ՝ Բնապահպանության նախարարություն, Ֆրանսիայի ազգային այգիներ, և Ֆրանսիայի տարածքային բուսաբանական այգիներՖրանսիայի տարածքային և ազգային բուսաբանական այգիները։ Նշված են համապատասխանաբար կանաչ և մանուշակագույն գույներով։

Ֆրանսիան առաջին երկրներից էր, որ ստեղծեց շրջակա միջավայրի նախարարություն 1971 թվականին։ Չնայած Ֆրանսիան արդյունաբերական և զարգացող երկիր է, այն միայն տասնյոթերորդն է իր կողմից ածխածնի երկօքսիդի արտանետումների քանակով աշխարհում, հետևում թողնելով այնպիսի նոսր բնակեցված երկրներ, ինչպիսիք են Կանադան, Սաուդյան Արաբիան և Ավստրալիան։ Սա հետևանք էր Ֆրանսիայի կառավարության որոշմանը 1974 թվականից (1973 թվականի նաֆթային ճգնաժամից հետո) ներդրումներ կատարել ատոմային էներգիայի բնագավառում, որը ներկայումս կազմում է Ֆրանսիայի էլեկտրաէներգիայի արտադրության 78%-ը և բացատրում է թե ինչու են արտանետումները ավելի քիչ քան մյուս երկրներում։

Ինչպես բոլոր Եվրոպական միության անդամները, Ֆրանսիան համաձայնվել է քչացնել արտանետումները 20%-ով մինչև 2020 թվականը 1990 թվականի մակարդակից։ համեմատության համար ԱՄՆ-ն խոստացել է արտանետումները քչացնել միայն 4 %-ով իսկ Չինաստանը հայտարարել է, որ ցանկանում է նվազեցնել իր ածխածնի արտանետումները 40-45%-ով մինչև 2020 թվականը (համեմատած 2005 թվականի մակարդակներին)[68], ինչը նշանակում է, որ ՀՆԱ-ի տարեկան 8 % աճի դեպքում, արտանետումները իրականում կնվազեն 80%-ից[67] 250%-ով[69]։

2009 թվականի դրությամբ ֆրանսիական ածխածնի երկօքսիդի արտանետումները մեկ շնչին ընկնող մակարդակով ավելի ցածր էր, քան Չինաստանում։

Ֆրասնիսյում նաև գործում է ածխածնի հարկ, որը 2009 թվականին կազմում էր 17 Եվրո մեկ տոննա արտանետված ածխածնի երկօքսիդի համար։ Ածխածնի հարկը տարեկան կբերեր մոտ 4,3 միլիարդ Եվրո տարեկան։ Սակայն, հարկատեսակի ընդունումից 6 ամիս հետո այն կասեցվեց տարբեր պատճառներով, պատճառներից մեկը այն էր, որ ֆրանսիական տնտեսվարողները մրցունակ չէին դառնում հարևան երկրների տնտեսվարողների հետ, որոնք ազատված էին հարկից։ Ածխածնի հարկի գործածումը ժողովրդական քայլ չէր նախագահ Սարկոզիի կողմից։

Անտառները կազմում են Ֆրանսիայի տարածքի 28,27 %-ը։ Ֆրանսիան իր անտառների քանակով երկրորդն է ԵՄ-ում։ Ֆրանսիական անտառները նաև ամենաբազմազանն են Եվրոպայում, հաշվվում է մոտ 140 անուն ծառատեսակ։ Առաջին տաքսի-կառքերը եղել են Ֆրանսիայում և կոչվում էին «Ֆիակրա»։ Ֆրանսիայում կան 9 ազգային այգիներև 46 բուսաբանական այգիներ։

Վարչական բաժանում

ՀՖրանսիայի վարչական բաժանում

Ֆրանսիան բաժանված է 27 վարչական երկրամասի։ 22-ը գտնվում են մայրցամաքային Ֆրանսիայում (21 մայրցամաքային Ֆրանսիայի ցամաքային մասում, մեկը ցամաքից դուրս Կորսիկա), և չորս անդրծովյան երկրամասի։ Երկրամասերը իրենց հերթին բաժանվում են 101 դեպարտեմաների, որոնք համարակալված այբբենական կարգով։ 101 դեպարտեմաները բաժանվում են 341 արոնդիսմաների, որոնք, իրենց հերթին, բաժանվում են 4.032 կանտոների։

Оставьте комментарий

Блог на WordPress.com. Тема: Baskerville 2, автор: Anders Noren.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы