Մկանների կառուցվածքը և գործողութունները:Որ մկաններն են համաազդիչ և հակաազդիչ:

Մկանների կառուցվածքը և գործողությունները – Միլենա Քամալյան🧸

Մկանները հենաշարժիչ համակարգի ակտիվ մասերն են և ապահովում են շարժումների բազմազանությունը։ Մկանների շնորհիվ մարմինը պահպանում է հավասարակշռությունը, տեղաշարժվում է տարածության մեջ, իրականացնում կրծքավանդակի ու ստոծանու շարժումները, կլլման ակտը, աչքի շարժումները, ներքին օրգանների, այդ թվում՝ սրտի աշխատանքը։

Մկանների կառուցվածքը և գործողությունները – Միլենա Քամալյան🧸

Մկանները լինում են հարթ և միջաձիգ զոլավոր։ Մեր մարմնի կմախքային մկանները կազմված են միջաձիգ զոլավոր մկանային հյուսվածքից։ Չափահաս մարդու կմախքային մկանները կազմում են մարմնի զանգվածի 1/3-ը, իսկ երեխաներինը՝ 1/4-ը։ Ծերունական հասակում մկանային զանգվածի ծավալը փոքրանում է։ Մարզիկների մոտ այն կազմում է մարմնի ընդհանուր ծավալի 50 %-ը։ Մարդն ունի ավելի քան 600 մկան։ կմախքային մկանների գործունեությունը կարգավորվում է նյարդային համակարգով, նրանք զուրկ են ինքնավարությունից, որի համար կոչվում են կամային։ Մկանները հարուստ են արյունատար անոթներով, որոնք ապահովում են նրանցում ընթացող նյութափոխանակությունը։Կմախքային մկաններն ունեն բարդ կառուցվածք։ Յուրաքանչյուր մկան կազմված է շարակցահյուսվածքային միջնաշերտով միմյանցից բաժանված բազմաթիվ խրձերից։ Արտաքինից մկանը ծածկված է ամուր թաղանթով՝ փակեղով։ Մկանախրձերում գտնվում են տարբեր երկարության մկանաթելեր։

Մկանների գործունության նյարդային կարգավորումը

Կմախքային մկանները նյարդավորող շարժանեյրոնները գտնվում են գլխուղեղում և ողնուղեղում։ Նրանք նյարդային ազդակներ են հաղորդում մկաններին, ապահովելով նրանց ռեֆլեքսային ռեակցիաների իրականացումը։

Մկաններ - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Կամային շարժողական գործողության բոլոր ձևերը, սկսած պարզ քայլքից մինչև ֆիզիկական ծանր աշխատանքի կատարումը, ղեկավարում են մեծ կիսագնդերի կեղևով։ Կեղևի շարժողական կենտրոնի նեյրոնների որոշ խումբ պատասխանատու է պարզ ռեֆլեքսների, մեկ այլ խումբ՝ ավելի բարդ շարժումների, իսկ երրորդները՝ նուրբ շարժումների իրականացման համար։ Կեղևի շարժողական գոտու մեծությունն ուղիղ համեմատական է ոչ թե մկանների զանգվածին, այլ շարժումների ճշտության աստիճանին։

Կեղևի շարժողական կենտրոնում համեմատաբար մեծ տեղ են զբաղեցնում ձեռքի, դեմքի, լեզվի շարժումները ղեկավարող հատվածները։ Շարժողական գործողությունների կարգավորմանը մասնակցում են նաև գլխուղեղի այլ բաժիններ (ուղեղիկ, միջին ուղեղ), սակայն իրանի և վերջույթների կոնկրետ շարժումների կատարման հրահանգները ձևավորվում են ողնուղեղում։ Նյարդերի վնասման դեպքում մկանները չեն կծկվում։

Մկանների կառուցվածքը և գործողությունները – Միլենա Քամալյան🧸

Կրծքի մկանները մասնակցում են վերին վերջույթների և շնչառական շարժումներին:ՕրինակԿրծքի մեծ մկանները մասնակցում են վերին վերջույթների իջեցմանը և խոր շնչառությանը։Մեջքի մկանները ստորին վերջույթների մկանների հետ միասին ապահովում են մեր մարմնի ուղղաձիգ դիրքը, իրանի շարժումները։ Մեջքի երկարությամբ դասավորված մկանների կծկման շնորհիվ իրանը կարող է հետ կորանալ։ Որովայնի մկանները կատարում են բազմատեսակ ֆունկցիաներ։ Նրանք ապահովում են իրանի դեպի առաջ և կողքեր թեքվելը, աջ և ձախ շրջվելը, որովայնի օրգանները պահում են բնականոն դիրքում, հեշտացնում աղիների դատարկումը, միզարձակումը։ Այս մկանները կծկվելիս ճնշում են գործադրում ներքին օրգանների վրա, ուստի կոչվում են մամուլի մկաններ: Սրանք պաշտպանում են նաև որովայնի խոռոչի մկանները հարվածներից և վնասվածքից: Որովայնի  մկաններ  Կրծքի մկաններ 

Մկանների կառուցվածքը և գործողությունները – Միլենա Քամալյան🧸

Оставьте комментарий

Блог на WordPress.com. Тема: Baskerville 2, автор: Anders Noren.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы