ՏՆԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ

Taj Mahal in March 2004.jpg

Պատմիր 17-19-րդ դարերի ընթացքում աշխարհում կամ Հայաստանում ստեղծված մի մշակութային արժեքի մասին  – 7 գնահատանիշ;

Թաջ Մահալը փղոսկրասպիտակ դամբարանէ Հնդկաստանի Ագրա քաղաքում՝ Ջամնա գետի հարավային ափին: Հիմնադրվել է 1632 թվականին Շահ Ջահան մողոլ կայսեր (կառավարել է 1628-1658 թվականներին) կողմից իր սիրելի կնոջ՝ Մումթազ Մահալի համար, որը մահացել էր 14-րդ երեխային լույս աշխարհ բերելիս (հետագայում այստեղ է թաղվել նաև ինքը՝ Շահ Ջահանը)։ Դամբարանը, որ ունի 74 մետր բարձրություն և հինգ գմբեթներ, իսկ չորս անկյունների մոտ տեղակայված են չորս մինարեներ (դրանք փոքր-ինչ թեքված են, որ կործանվելու դեպքում չվնասեն դամբարանը), գտնվում է 17 հա տարածք զբաղեցնող համալիրի կենտրոնում, որ ներառում է նաև մզկիթ և հյուրատուն և տեղակայված է երեք կողմից ատամնավոր պարսպով շրջապատված այգում։

Դամբարանի կառուցումը հիմնականում ավարտվել է 1943 թվականին, սակայն առանձին աշխատանքներ շարունակվել են ևս տասը տարի, և համարվում է, որ Թաջ Մահալի կառուցումն ավարտվել է 1953 թվականին։ Համալիրի կառուցման համար ծախսվել է այն ժամանակվա գումարով շուրջ 32 մլն ռուփի, ինչը 2015 թվականին կլիներ մոտ 52,8 մլրդ ռուփի (827 մլն դոլար)։

Համեմատիր աշխարհի և Հայկական լեռնաշխարհի գյուղացիների կամ քաղաքացիների վիճակը 19-րդ դարի առաջին կեսին – 9 գնահատանիշ;

Հայկական Գյուղացիությունն իրավական առումով անձնապես ազատ էր, բայց քաղաքական լիակատար իրավազուրկ վիճակն ի չիք է դարձրել այդ ազատությունը։ Գյուղացիները մասնավոր օգտագործման իրավունքով համայնքից բաժնեհողեր են ստացել, իսկ հողազուրկ գյուղացիները՝ մարաբաները, հողը վերցրել ու մշակել են կիսրարության պայմանով։ Արևմտյան Հայաստանի մի շարք շրջաններում արտադրվել է մեծ քանակությամբ հացահատիկ, որը նաև արտահանվել է։ Կիլիկիայում մշակել են բամբակ և ծխախոտ, Տրապիզոնի փաշայությունում՝ ծխախոտ։ Դիարբեքիրում որոշակի զարգացման է հասել շերամապահությունը։ Աճեցվել են խաղողի, խնձորի, տանձի, ձիթապտղի և մերձարևադարձային այլ մշակաբույսեր։ Արևմտյան Հայաստանի հարավային շրջաններում վաչկատուն ցեղերի ներհոսքի հետևանքով լայնորեն տարածվել է անասնապահությունը։

Հայոց մշակույթ - mfa.am

Սահմանիր «Մշակույթ» հասկացության հետ փոխկապակցված կարևոր հասկացությունները – 8 գնահատանիշ;

  • ամամարդկային մշակույթ, որը ստեղծվել է մարդկության պատմության զարգացման և գոյության ողջ ընթացքում:
  • Գերմշակույթ կամ սուպերմշակույթ, որը ստեղծվել է որոշակի հասարակությունում և փոխանցվում է սերնդեսերունդ:
  • Ենթամշակույթ, որն իրենից ներկայացնում է համոզմունքների, արժեքների, վարքի նորմերի ամբողջություն, բնորոշ առանձին սոցիալական խմբերին և միավորումներին, օրինակ՝ ազգություններին, աշխատանքային և մասնագիտական խմբերին:
  • Հակամշակույթ, որն իրենից ներկայացնում է առանձին խմբերի մշակույթ և գտնվում է հակազդեցության մեջ հասարակությունում գոյություն ունեցող գերմշակույթի/սուպերմշակույթի հետ:
  • Շեղվող մշակույթ, որն ենթամշակույթի տարատեսակ է և բնորոշ է շեղվող վարք ունեցող մարդկանց, օրինակ՝ հանցագործ խմբավորումների մշակույթը:
  • Անձնային մշակույթ, որն ենթադրում է առանձին մարդկանց կամ անհատների մշակույթը:

Կատարիր հետազոտական աշխատանք «Մեր աշխարհագրական հարևանները 19-րդ դարի առաջին կեսին և այդ իրականության այսօր դրսևորվող հետևանքները» — 10 գնահատան

հյուսիսում՝ Վրաստան, արևելքում՝ Ադրբեջան, հարավում՝ Իրան, հարավ-արևմուտքում՝ Նախիջևան /Ադրբեջան/, արևմուտքում՝ Թուրքիա

Հայ-թուրքական հարաբերություններ

1993 թվականին Թուրքիան միակողմանի փակել է օդային և ցամաքային սահմանը Հայաստանի հետ։ Միջազգային հանրության ճնշման ներքո օդային սահմանը վերաբացվել է 1995 թվականին, իսկ ցամաքային սահմանի վերաբացման և դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար Թուրքիան առաջ էր քաշում մի շարք նախապայմաններ, որոնցից հիմնական են Լեռնային Ղարաբաղի վերահսկողության տակ գտնվող շրջաններն Ադրբեջանին վերադարձը, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից և ընդհանրապես Թուրքիայի նկատմամբ պահանջներից հրաժարումը։ 1991 թվականից ի վեր հարաբերությունների կարգավորման բազմաթիվ փորձեր են եղել, որոնք անհաջողությամբ են ավարտվել Թուրքիայի որդեգրած դիրքորոշման պատճառով:

2008 թվականի սեպտեմբերի 6-ին Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլը պաշտոնական այցով ժամանել է Հայաստան՝ դիտելու Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումը, իսկ արդեն 2009 թվականի հոկտեմբերի 14-ին Թուրքիայի Բուրսա քաղաք է մեկնել ՀՀ նախագաժ Սերժ Սարգսյանը՝ դիտելու պատասխան հանդիպումը: Այս այցերը միջազգային հանրությունը և վերլուծաբանները անվանել են «ֆուտբոլային դիվանագիտություն»: 2013 թվականի դեկտեմբերի 12-ին Սևծովյան տնտեսական համագործակցության Երևանյան գագաթնաժողովին թուրքական պատվիրակությունը գլխավորել է արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն: 2014 թվականի օգոստոսի 28-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Անկարայում մասնակցել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը: Չնայած նրան, որ երկու երկրների միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, սակայն 2009 թվականի հոկտեմբերի 10-ին հայտարարվեց, որ Հայաստանը և Թուրքիան համաձայնվել են երկկողմ դիվանագիտական հարաբերություններ հաստատել։ Հայ-թուրքական արձանագրությունները 2008 թվականի աշնանը ՀՀ նախագահի՝ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ սկսված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նոր փուլի արդյունքում 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարների ստորագրած արձանագրություններն են

Հայ-վրացական հարաբերություններ

պաշտոնական հարաբերություններ երկու հարևան երկրների՝ Հայաստանի և Վրաստանի միջև։ Դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թվականի հուլիսի 17-ին։ Չնայած այն հանգամանքին, որ Վրաստանի և Հայաստանի միջև կնքված են ավելի քան 80 պայմանագրեր, այդուհանդերձ երկրների միջև հարաբերությունները միանշանակ չեն։ Հայաստանն անդամակցում է ԵԱՏՄ-ին և ունի լարված հարաբերություններ Ադրբեջանի հետ։ Վրաստանը ունի լարված հարաբերություններ Ռուսաստանի հետ և սերտ համագործակցում է Թուրքիայի և Ադրբեջանի հետ։ Վրաստանը պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ՝ Դոնբասի ճգնաժամի հետ կապված։

Հայ-ադրբեջանական հարաբերությունները

 պատմական և քաղաքական պատճառներով այժմ գտնվում են լարված վիճակում։ Երկրների միջև պաշտոնական դիվանագիտական հարաբերություններ այժմ հաստատված չեն։ Հարևան երկրների պաշտոնական հարաբերություններ ունեին 1918-1921 թվականներին, երբ կարճատև անկախություն ստացան Ռուսական կայսրությունից, որի արդյունքում ձևավորվեցին Հայաստանի Դեմոկրատական Հանրապետությունը և Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունը։ Այդ հարաբերությունները գոյություն ունեին սկսած 1917 թվականի Ռուսական հեղափոխությունից մինչև Անդրկովկասի գրավումը և օկուպացումը Ռուսական կայսրության ժառանգորդ Խորհրդային Միության կողմից։ Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցած երկու պատերազմների արդյունքում՝ 1918–1921 թթ. և 1988-1994 թթ., երկկողմ հարաբերությունները, ավելի ճիշտ ասած հարաբերությունների բացակայությունը, վերջնականապես ձևավորվել են Արցախյան հակամարտության ընթացքում։ Այժմ երկրների միջև չկան որևէ դիվանագիտական հարաբերություններ։

այ-իրանական քաղաքական, պատմական և մշակութային առնչությունները գալիս են հազարամյակների խորքից։ Հայաստանն առաջին անգամ հիշատակվում է Աքեմենյան Իրանի արքա Դարեհ I-ի եռալեզու Բիհիսթունյան սեպագիր արձանագրության մեջ, մ.թ.ա. 521 թ., որպես “Արմինիա”, իսկ հայ ժողովուրդը՝ “արմինայա”: Ըստ Մովսես Խորենացու՝ Ասորեստանի գրավման ժամանակ մարերին օգնել է Հայոց Պարույր Սկայորդի թագավորը։ Մ.թ.ա. 4-րդ դարի հույն պատմիչ Քսենոֆոնն իր “Կյուրոպեդիա” աշխատության մեջ, մանրամասն ներկայացնելով պարսից պետության հիմնադիր Կյուրոս Մեծին, խոսում է նաև արմենների (հայերի) մասին։ Հույն պատմիչը վկայում է, որ Կյուրոսը և Հայաստանի թագաժառանգ Տիգրանը մտերիմ ընկերներ են եղել։

Հայ-իրանական հարաբերություններ

հատկապես սերտանում են պարթևական ծագում ունեցող Արշակունիների արքայատոհմի մի ճյուղի Հայաստանում հաստատումով։ Եզակի են եղել այն պահերը, երբ երկու երկրների հարաբերությունները պարզվել են պատերազմների միջոցով, այս առնչությամբ հարկ ենք համարում առանձնացնել 451 թ. տեղի ունեցած Ավարայրի ճակատամարտը, որն ավարտվում է 484 թ. կնքված Նվարսակի հաշտության պայմանագրով։

Հռոմի ու Սասանյան Իրանի նկրտումների դեմ ծանր պայքարը թուլացնում են Հայկական թագավորությունը, որի տարածքը 387 թ-ին բաժանվում է վերը նշված տերությունների միջև։ Իսկ 428-ին Հայոց թագավորությունը լուծարվում է պարսից արքունիքի կողմից՝ վերածվելով մարզպանության։ 6-րդ դարում պարսկա-բյուզանդական պատերազմների հետևանքով Հայաստանը 591 թ. երկրորդ անգամ բաժանվում է այս անգամ արդեն Պարսկաստանի և Բյուզանդիայի միջև։ 1604-1605 թթ. Շահ Աբբաս Մեծի կողմից Իրանում արհեստները և գյուղատնտեսությունը զարգացնելու, երկիրը շենացնելու նպատակով բռնի կերպով Սպահան քաղաքի մերձակայք են տեղափոխվում Արարատյան դաշտի, Վայքի և Նախիջևանի մոտ երեք հարյուր հազար հայեր։

19-րդ դարում հայերն ակտիվորեն ներգրավվում են նաև երկրի քաղաքական կյանքին, իսկ 1905-1911 թթ.՝սահմանադրական հեղափոխությանը։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ թուրքական զորքերը ներխուժում են Ատրպատական, կողոպտում և կոտորում հայերին։ Իրանի կառավարությունը արգելք է հանդիսանում թուրքերի կողմից Իրանի տարածքում ջարդեր կազմակերպելու դեմ։ 1915 թ. Հայոց ցեղասպանությունից փրկված հազարավոր հայեր ապաստան են գտնում Իրանում։

Նախճավան լեռ

Պատմություն Նախճավան

Դեռևս նոր քարի դարի շրջանից սկսած Նախճավան-Նախիջևան քաղաքի մերձակայքում օգտագործվել է աղի հանքը։ Հայտնի են Քյուլ Թափա պղնձաքարի դարաշրջանի (էնեոլիթի) բազմաշերտ բնակատեղին, Աստապատ գյուղաքաղաքի հնավայր բնակատեղին և այլ նշանավոր պատմական վայրերը, որոնք խոսուն վկաներն են Նախճավան քաղաքի ու գավառի տարածքում մարդու վաղնջական բնակության։ Վաղ միջնադարյան աղբյուրներում հիշատակվող Նախճավան տեղանունը հետագայում հիշատակվում է որպես Նախիջևան։

Ըստ Աստվածաշնչի առասպելի Նախիջևան անվանումը կապված է Նոյի իջևանած առաջին վայրի («Նախ իջևան») հետ։ Օտարազգի մատենագրության մեջ Նախիջևանը տարբեր ժողովուրդների մոտ տարբեր անվանումներ է ունեցել։ Օրինակ, հույները Նախիջևանը կոչել են Նախսուանա, արաբները՝ ՆեշևիՆեշուի, պարսիկները՝ ՆախուաՆախճեվանՆաուշաՆագշիջիհան։ Թուրքերը Նախիջևանը ևս կոչել են Նագշիջիհան, որ նշանակում է նկար (կամ զարդ) աշխարհի։

Մովսես Խորենացին նույնպես օգտագործում է Նախիջևան տեղանունը («Ատրպատականից մինչև Ճվաշ և Նախճավան»)։

Հետևապես Նախճավան գավառը հնում գտնվում էր Մարդպետունիների իշխանության ներքո։ Այս իշխանական տունը հայոց արքունիքում իշխում էր արքունի գանձերի ու կանանց վրա։ Պատմական մի շարք փաստեր հավաստում են, որ Մարդպետունիների և Վասպուրականի իշխանականաների միջև գոյություն է ունեցել թշնամանք, որը գոյատևել է մինչև Արշակունիների անկումը՝ 5-րդ դարը։ Արշակունիների անկումից հետո իրավականորեն վերացվել են նաև Մարդպետունիների իրավասությունները։ Այդ շրջանից էլ Նախճավան գավառը անցել է Արծրունիների իշխանության ներքո, և այղ պատճառով էլ 7-րդ դարի «Աշխարհացոյցի» տվյալներով՝ Նախճավանն արդեն Վասպուրականի 34-րդ գավառն էր կազմում։ 10-րդ դարի պատմիչ Թովմա Արծրունին վկայում է, որ 705 թվականին Նախճավանի ու Խրամի եկեղեցիներում հայ նախարարներին արաբների կողմից ողջ-ողջ այրելուց հետո Կաշմ ոստիկանը Նախճավանն անջատել է Վասպուրականից։ Այդ անջատումից հետո Նախճավանն իր աշխարհագրական հարմարավետ դիրքով ու տնտեսական արժանիքների շնորհիվ Սյունաց և Վասպուրականի իշխանների համար դարձել էր կռվախնձոր։ Այդ է պատճառը, որ 705 թվականից հետո մինչև 10-րդ դարի սկզբները այս գավառը վարչականորեն մեկ գտնվել է Վասպուրականի, մեկ՝ Սյունիքի կազմի մեջ։ Հետագայում Նախճավանը, հարևան մյուս գավառների նման, մինչև 1828 թվականը գտնվել է սելջուկների ու թաթար մոնղոլների, պարսիկների ու թուրքերի տիրապետությունների տակ և ենթարկվել է բազում հրկիզումների ու ավերումների։

Նկարագրիր 17-19-րդ դարերի ընթացքում հայկական դպրոցում կատարված փոփոխությունները – 8 գնահատանիշ:

Նոր շրջանի հայկական դպրոցը, երկու հատվածի բաժանված Հայաստանում և հայ գաղթօջախներում հայ ժողովուրդի կրթության ու լուսավորության կազմակերպում, որի վրա հիմնվել էր Նոր շրջանի հայկական մշակույթը: Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին հնարավորություններ է ստեղծել, որ հայկական մշակույթն ավելի սերտորեն առնչվի ռուսների հետ։ Արևմտահայ հատվածն ավելի շատ կրել է եվրոպական, հատկապես՝ ֆրանսական մշակույթի ազդեցությունը։ Հայ ժողովրդի մի խոշոր հատված, ապրելով աշխարհի տարբեր երկրներում և կրելով նրանց մշակութների ազդեցությունները, նույնպես ստեղծել է մշակութային մնայուն արժեքներ։ 19-րդ դարասկզբի հայ առաջավոր կրթօջախներից էին Մոսկվայի Լազարյան ճեմարանը (1815-1921), Աստրախանի Աղաբաբյան (1810, 20-րդ դարի սկզբին վերածվել է գիմնազիայի, 1918 թվականին՝ հայկական աշխարհիկ դպրոցի) և Թիֆլիսի Ներսիսյան (1824-1925) դպրոցները, Վենետիկի Մուրատ-Ռափայելյան և Ձմյուռնիայի Մեսրոպյան վարժարանները։ Արևելահայ կրթական գործում կարևոր էր Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի դերը։ Նրա շրջանավարտները մեծապես նպաստել են հայ գրականության, հրապարակախոսության, թատրոնի, գեղանկարչության, երաժշտության զարգացմանը։

Оставьте комментарий

Блог на WordPress.com. Тема: Baskerville 2, автор: Anders Noren.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы