.Որ մեծությունն է կոչվում մարմնի իմպուլս

այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է մարմնի զանգվածի և արագության արտադրյալին։

  2.Ինչ բանաձևով է որոշվում մարմնի իմպուլսը

P=mv

 3.Ինչ միավորով է չափվում իմպուլսը միավորների ՄՀ-ում

1կգ-մ/վ

  4.Իմպուլսը վեկտորական մեծություն է ,թե սկալյար

վեկտորական

  5.Ինչն են անվանում համակարգի իմպուլս

համակարգի բոլոր մարմինների ինպուլսների գումարը:

 6.Մարմինների որ համակարգն է կոչվում փակ

Փակ կոչվում է այն համակարգը, երբ համակարգի մարմինները չեն փոխազդում արտաքին մարմինների հետ, կամ այդ փոխազդեցությունը այնքան փոքր է ,որ կարելի է անտեսել:

 7.Ձևակերպել իմպուլսի պահպանման օրենքը

Փակ համակարգի մարմինների ինպուլսների գումարը, անկախ այդ մարմիննների փոխազդեցությունից, չի փոխվում:

 8.Որ շարժումն է կոչվում ռեակտիվ

երբ մարմնից անջատվում է նրա մի մասը՝որոշակի արագությամբ, որի հետևանքով մնացած մասը ձեռք է բերում հակառակ ուղղված արագություը:

  9.Ինչ կառուցվածք ունի հրթիռը

Հրթիռը կազմված է երեք բաժիններից՝ պատյան, վառելիք լցնելու տեղ, ելքի փողակ:

Оставьте комментарий

Блог на WordPress.com. Тема: Baskerville 2, автор: Anders Noren.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы