Փակագծերում տրվածներից ընտրել այն բառը, որը նախադասության մեջ կունենա փոխաբերական իմաստ:
Բնակատեղին հետզհետե ընկղմվեց (սև, գիշերային, ամենակուլ) խավարի մեջ:
Ձորի վրա ծիծեռնակի (կիսաքանդ, տխուր, թափուր) բույնն էր կախվել անպաշտպան:
Երեկո էր, երբ իշխանը իր զորքերով մտավ այդ (անծանոթ, գեղատեսիլ, հեքիաթ) աշխարհը:
(Տխուր, թխպոտ, ամպամած) երկնքից անձրևն էր մաղում շիկացած հողին:
Ջրի ափին ինձ է նայում (ծաղկած, բուրավետ, արբած) դաղձը:
Անտրտունջ է (բարձր, դալար, լալկան) ուռին` կանգնած առվի եզրին:
Դու եկար սպիտակ շորերով, երբ (ձմռան, ցուրտ, վշտահար) երեկոն էր իմ սրտում:
Ընդգծիր 5 բառակապակցություն, որոնց առաջին բառը տվյալ դեպքում փոխաբերական իմաստ ունի:
- Թթու դեմք, կծու արտահայտություն, խաղաղ ծով, քար անտարբերություն, սև կակաչ, միամիտ հայացք, խոր լռություն, սև սիրտ, վերջին կետ, փայլուն մակերես:
2. Սառը ջուր, ծանր խոսք, խոր փոս, ծով համբերություն, բախտի խաղ, բաց սիրտ, չար աչք, մաքուր թուղթ, գորշ կյանք:
Տեքստում կետերի փոխարեն համապատասխանաբար տեդադրի՛ր տրված հականիշները:
Ամուր – առաձգական, հիշել – մոռանալ, խոշոր – փոքր, արտասովոր – սովորական, լուրջ – թեթևամիտ, ոչ միայն – այլ նաև, տարիքով – երեխա, բռնել – նետել:
Մարդիկ հիշում են խոշոր հայտնագործությունների, աշխարհի մասին պատկերացումները փոխող ճանապարհորդությունների մասին, դրանք փոխանցում են սերունդից սերունդ և երբեմն մոռանում են փոքր թվացող սովորական բաների մասին: Գիտե՞ք, օրինակ, որ Կոլումբոսը ոչ միայն Ամերիկան է հայտնագործել, այլ նաև ռետինե գնդակը:
Երբ իսպանացիները ցամաք ելան Հաիթիում, տեսան, որ կղզու բնակիչներն արտասովոր մի գործով են զբաղված: Նրանք լուրջ ու կենտրոնացած իրար էին նետում ու բռնում ինչ-որ շագանակագույն գնդեր: Իսկ այդ գնդերը, կենդանի սովորական արարածների նման ցատկոտում էին քարե սալիկի վրա: Հաիթցիների գնդակախաղը հիմա հազիվ թե զարմացնի մեզ: Թերևս միայն հարցնենք, թե տարիքով մարդիկ ինչո՞ւ էին երեխայի թեթևամիտ զբաղմունքով տարվել: Իսկ Կոլումբոսի խիզախ նավաստիները շշմած էին մնացել: Չէ՞ որ նրանք երբեք չէին տեսել առանձգական կլոր առարկա, որն ամուր սալարկին դիպչելով ետ է թռչում:
Оставьте комментарий