Խնձոր (լատ.՝ Malus domestica), խնձորենու պտուղն է, որը երկիր մոլորակի ամենատարեց բնակիչներից է։ Այն հայտնի է դարձել մարդուն ավելի վաղ, քան մյուս բերքատու ծառերը։ Խնձորենու հայրենիքը համարվում է Կենտրոնական Ասիան։ Մեծ տարածում է գտել տնային խնձորենին։ Ներկայումս գոյություն ունեն խնձորենիների բազում տեսակներ, որոնք աճում են տարբեր կլիմայական պայմաններում։

Խնձորենու պտուղը՝ խնձորը հարուստ է կալիումով, կալցիումով, ֆոսֆորով, նատրիումով, երկաթով, մոլիբդենով, ցինկով, բարիումով։ Այն հիմնականում օգտագործվում է թարմ վիճակում, շատերի սեղաններին աղանդերի անբաժան մասն է։ Խնձորը նաև մեծ տարածում ունի տարատեսակ ուտեստների մեջ։ Կարելի է 50-ից ավել ճաշատեսակ թվել, որոնք պատրաստվում են խնձորով։
Հայկական տեսակներ
Արևմտյան Հայաստանում խնձորի հայրենիք էր համարվում Արտամետ գյուղը: ՀՀ-ում մինչև, , դեմիրճյանական, , խնձորների մուտքը տարածված էին հետևյալ տեսակները.
- 1.Անարատ
- 2.Ախլախնձոր — Ընտիր խնձորի տեսակ
- 3.Մեղրախնձոր-
- 4.Շաքարկենի- շատ քաղցր խնձորի տեսակ
- 5.Շաքարալմազի
- 6.Շերտավոր ամառվա
- 7.Շշի
- 8.Սոխի
- 9.Պապի-սպիտակ,խոշոր,փուլփուլ և շատ համեղ տեսակ
- 10.Չրխկան
- 11.Տափակ
- 12.Ուլի
- 13.Փոքրենի-ամառվա համեղ խնձորի տեսակ
Оставьте комментарий