Մթերում

Գյուղատնտեսական արտադրանքի մթերում, բնակչությանն անհրաժեշտ գյուղատնտեսական հումքի և պարենի կենտրոնացված ֆոնդի ձևավորման միջոց։ Համարվում է գյուղատնտեսության և արդյունաբերության, գյուղի և քաղաքի տնտեսական կապի հիմնական ձևերից։ Գյուղատնտեսական արտադրանքի մթերումը կատարվում է անհատ ֆերմերներից, պետական տնտեսություններից և կոոպերատիվներից։ Ունի երկու հիմնական ձև՝ կենտրոնացված և ապակենտրոնացված։ Կենտրոնացված գյուղատնտեսական արտադրանքի մթերում կատարում են պետական մթերող, վերամշակող և առևտրական ձեռնարկությունները՝ նախօրոք սահմանված գներով։ Ապակենտրոնացվածն իրականացնում են կոոպերատիվ, առևտրական և հասարակական սննդի առանձին ձեռնարկություններ, իսկ գները որոշում են տեղական մարմինները։

Оставьте комментарий

Блог на WordPress.com. Тема: Baskerville 2, автор: Anders Noren.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы