Հայերենի երկհնչյունները
Յ կիսաձայնը միանում է որևէ ձայնավորի և երկհնչյուն կազմում: Հայերենի երկհնչյուններն են՝
- այ- հայր, մայր, գայլ
- յա- մատյան, կյանք, ոսկյա
- ույ- լույս, բույն, գույն
- յու-բյուր, առյուծ
- ոյ- խոյ, գոյ
- յո-յոթ, յոդ
- եյ- թեյ, Սերգեյ
- յի- տնային, խաղայի:
Երկհնչյուն է նաև ե-ն, որը բառասկզբում և ձայնավորից հետո՝ բառամիջում, արտասանվում է յէ, օրինակ՝ եղբայր, ամենաերկարակյաց:
Եթե յ-ն երկու ձայնավորների միջև է գտնվում, այն երկհնչյուն է կազմում իրենից հետո եկող ձայնավորի հետ: Օրինակ՝ կարդայի բառում երկհնչյուն է ոչ թե այ-ը, այլ յի-ն:
Առաջադրանքներ՝
- Տրված բառերում ընդգծիր երկհնչյունները, շարքը ավելացրու ևս 10-ը բառով:
Մարմարյա, գյուտ, հորեղբայր, յոթանասուն, արդյոք, նյութ, հյուրասիրություն, տեսաերիզ, մակույկ, պաշտոնյա, քաղաքամայր, նյարդ, կյանք, հնչյուն, գործունյա, հայելազարդ, շագանակագույն:
Ավելացում 10-ը բառով։
Թեյ, յասաման, յուղ, գույն, առյուծ, սյուն, լույս, լյարդ, քույր, գայլ։
- Կազմիր բառեր:
ակն+բույժ, անասուն+բույծ, մարդ+խույս, բազում+ճյուղ, բյուր+ակն, սյուն+շար:
Ակնաբույժ, անասնաբույծ, մարդախույս, բազմաճյուղ, բյուրակն, սյունաշար։
- Գտիր տրված բառերի հոմանիշները:
կոտոշ (պոզ)-եղջյուր
իրար-միմյանց
հոտ-բույր
երկնագույն-կապույտ
- Ընտրիր և լրացրու համապատասխան բառը՝ բյուր, սույն, սյուն, բույր:
Սյուն թվի ապրիլ ամսին մասնակցեցինք օլիմպիադայի:
Տաճարի մեկ սյունը դեռևս կանգուն էր:
Ծաղիկների բույրը լցրել էր սենյակը:
Արագածը բյուր աղբյուրների լեռ է:
- Արտագրիր և լրացրու երկհնչյունները՝ այ, յա, յու, յե:
Սուրբ Մեսրոպ Մաշտոցի աշակերտը՝ Կորյունը, գրել է իր ուսուցչի կյանքի պատմությունը: Մեսրոպ Մաշտոցը ծնվել է Տարոնի Հացեկաց գյուղում: Նրա հայրը Վարդանն էր, իսկ մոր մասին տեղեկություններ չկան:
Մեսրոպը կրթություն ստացել է հունական դպրոցում: Հետո շրջել է Հայաստանով մեկ, ժողովրդի համար կարդացել է Աստվածաշունչ մատյանը և թարգմանել հայերեն: Նա հասկացել է, որ հայը պիտի իր գիրն ունենա, կարդա և գրի մայրենի լեզվով:
Оставьте комментарий