Միջին ուղեղը ֆիլոգենեզի ընթացքում զարգանում է հիմնականում տեսողական ռեցեպտորի ազդեցության տակ, ուստի նրա կարևոր մասերը կապ ունեն աչքի նյարդավորման հետ։ Այստեղ էլ առաջացել են լսողության կենտրոնները, որոնք հետագայում տեսողական կենտրոնի հետ միաձուլվել են, կազմելով 4 թմբիկներ՝ քառաբլուրներ։ Միջին ուղեղում լսողական կենտրոնների ի հայտ գալու հետ միասին հետին ուղեղում ավելի վաղ ծագած լսողական նյարդի կորիզները մնացել են ենթակա դրության մեջ։ Բարձրակարգ կենդանիների և մարդու առաջային ուղեղի կեղևում լսողական ու տեսողական կենտրոնների ի հայտ գալուց հետո իրենք են ընկնում ենթակա դրության մեջ և դառնում են ենթակեղևային միջանկյալ կենտրոններ։Միջին ուղեղ (անիմացիա)
Միջին ուղեղի անատոմիա
Արտաքին կառուցվածք
Բարձրակարգ կենդանիների և մարդու առաջային ուղեղի զարգացման պատճառով միջին ուղեղով սկսել են անցնել (ուղեղի կոթոններ) հաղորդչական ուղիներ, որոնք ծայրային ուղեղը կապում են ողնուղեղի հետ (ուղեղի կոթոններ)։
Այսպիսով, մարդու միջին ուղեղում կան՝Հետին և միջին ուղեղըՄարդու գլխուղեղը
1. Cerebrum — Մեծ կիսագնդեր
2. Mesencephalon — Միջին ուղեղ
3. Pons — Վարոլյան կամուրջ
4. Medulla oblongata — Երկարավուն ուղեղ
5. Cerebellum — Ուղեղիկ
- տեսողական ենթակեղևային կենտրոններ և աչքի մկանները նյարդավորող նյարդերի կորիզներ,
- ենթակեղևային լսողական կենտրոններ,
- բոլոր այն վերել ու վայրէջ հաղորդչական ուղիները, որոնք գլխուղեղի կեղևը կապում են ողնուղեղի հետ և տարանցիկ (տրանզիտային) կերպով անցնում են միջին ուղեղով,
- սպիտակ նյութի խրձեր, որոնք միջին ուղեղը կապում են ուղեղի հարևան մասերին։
Դրան համապատասխան միջին ուղեղը, որը մարդու ուղեղի ամենափոքր մասն է և ուղեղի մասերից ամենապարզ կառուցվածք ունեցողը, բաղկացած է երկու հիմնական մասերից՝ քառաբլուրներից և ուղեղի կորություններից։
- Մեջքային մաս, միջին ուղեղի ծածկը կամ քառաբլուրների թիթեղը (tectum mesencephali s. lamina quadrigemina (BNA))։ Քառաբլուրները թաքնված են մեծ ուղեղի կիսագնդերի և բրտամարմնի հետին ծայրի տակ։ Քառաբլուրների մեջքային երեսը լայնաձիգ և երկայնաձիգ, միմյանց հետ խաչաձևվող ակոսներով բաժանվում են չորս սպիտակ, զույգ-զույգ դասավորված բլրիկների (corpora quadrigemina)։
Վերին երկու բլրիկները (colliculi superiores) տեսողության ենթակեղևային կենտրոններն են, իսկ երկու ստորինները (colliculi inferiores)՝ լսողության ենթակեղևային կենտրոնները։ Նրանց արանքի ակոսում պառկած է էպիֆիզը կամ կոնաձև մարմինը (corpus piniale)։ Յուրաքանչյուր բլրիկ ունի իր, այսպես կոչված, քառաբլուրների բազուկը կամ ոտիկը(brachium (colliculi), որը, գնալով առաջ ու վեր, ուղղվում է դեպի միջանկյալ ուղեղը։
- Փորային մաս, ուղեղի կոթոններ (pedunculi cerebri), պարունակում է առաջային ուղեղ գնացող բոլոր հաղորդչական ուղիները։
Ուղեղի կոթոնները երկու հաստ կիսագլանաձև սպիտակ փոկեր են, որոնց վրա պարզ երևում են երկայնաձիգ թելերը՝ թեթևակի պարուրաձև ոլորվածքով։
- Միջին ուղեղի խոռոչը միջին ուղեղային բշտի նախնական խոռոչի մնացորդն է, որն ունի նեղ խողովակի տեսք և կոչվում է սիլվյան ջրածորան (կամ սիլվյան ջրանցք) – aqueductus cerebri (Silvi)։ Սա 1,5 – 2,0սմ երկարությամբ խողովակ է, ներսից ծածկված է էպենդիմով, IV փորոքը միացնում է III փորոքին։ Մեջքային կողմից ջրածորանը սահմանվում է միջին ուղեղի ծածկով, իսկ փորային կողմից՝ ուղեղի կոթոնների ծածկով։
Оставить комментарий