Գործնական քերականություն
1.Փոխիր տրված բառերի մուգ գրված տառերը և ստացիր նոր բառեր:
Գիրք գիրկ ,տանկ տանձ ,սանր
Ծանր, մարագ կարագ, նոր փոր հոր ձոր, բարդ գաղդ
2.Փակագծերում նշված բառերից ընտի՛ր ճիշտը և տեղադրի՛ր նախադասությամ մեջ:
Երեկոյան (բառաչում, մայում) բառաչում էին մարգագետիններից տուն եկող կովերն ու հորթերը: Գառնուկը հուսահատությունից (մայում, բառաչում էր) մայում էր:
Մի կատաղի քամի (ճռնչաց, շառաչեց) շառաչեց այնպիսի սաստկությամբ, որ հնօրյա ծառերն արմատից սկսեցին տատանվել:
Ծանր ու հին փայտյա դուռը (անընդհատ ճռնչում, շառաչում էր) անընդհատ ճռնչում էր:
Գեղջուկի և երկրագործի համար սկսվել էր հողային աշխատանքների (եռուն, եռանդուն) եռուն շրջան:
Այդ (եռանդուն, եռուն) եռանդուն ծերուկը զարմացնում էր բոլորին:
Միայն սայլերին լծված (նժույգների, ձիերի) ձիերի խրխնջյունն էր մերթընդմերթ ընդհատում լռությունը:
Արքայական (նժույգները, ձիերը) նժույգները սպասում են իրենց հեծյալներին:
Քո պատմած դեպքը սովորական (հնարք, հնարանք) հնարանք է, այլ, ոչ թե իրականություն:
Տղան տարբեր (հնարք, հնարանք) հնարքներ է գործածում աղջկա սիրտը շահելու համար:
3.Բացատրի՛ր դարձվածքները բառարանի օգնությամբ:
Իրար սրտից ջուր խմել –մեկը մյուսի սրտովը լինել
Հազար մաղով անցկացրած –խորամանկ
Հիվանդի համար ջուր բերող –դանդաղաշարժ մեկի մահը ուզող
Գլխին կրակ թափել –բարկանալ
Կանաչ-կարմիրը կապել –ամուսնացնել
Կոպեկի համար մեռած –ժլատ
Ուրիշի բնում ձու ածել –ուրիշի հաշվին ապրել
Ոտքի կոխան դարձնել –տրորել
Փուշը մատից հանել –օգնել
Գրքի մի երեսը կարդալ —հարցին միակողմանի մոտենալ
4.Լրացրե’ք բաց թողնված տառերը, երկհնչյունները, կրկնակ բաղաձայնները:
Վարձու, կարքազանց, բարձրություն, անջրդի, տախտակ, բացօթյա, անդորություն, դարչին, սիգապանծ, սանդուղք, վարդապետ, խորդուբորդ, կմախք, կտկտուր, ճեպընթաց, դժխոյական, ելևէջ, կեսօր, թախծոտ, օրիորդ, անբախտ, հարթավայր,
9.Առանձնացրե’ք հոմանիշային 6 զույգ:
Այգաբաց, ամանոր, նավասարդ, արփի, իղձ, արգասիք, երազանք, թախիծ, արեգակ, արշալույս, արդյունք, տխրություն:
Այգաբաց, արշալույս
Ամանոր, նավասարդ
Արփի, արեգակ
Իղձ, երազանք
Արգասիք, արդյունք
Թախիծ, տխրություն
10. Առանձնացնել հականիշային 6 զույգ:
Տերևազուրկ, ստոր, երանգավառ, համր, վեհանձն, սաղարթախիտ, չոր, խոսուն, խորդուբորդ, դժգույն, տամուկ, ողորկ:
Տերևազուրկ, սաղարթախիտ
Ստոր, վեհանձ
Երանգավառ, դժգույն
Համր, խոսուն
Չոր, տամուկ
Խորդուբորդ, ողորկ
11.Փակագծում տրված բառերը տեղադրեցե’ք բաց թողնված տեղերում` ենթարկելով անհրաժեշտ փոփոխությունների:
Ամռանը նա սիրում էր նստել պատշգամբի առաջ փռած պարտեզում, որտեղ անցնում էր մեծ առուն .այն գալիս էր ընդարձակ հովիտը շրջապատող սարից և գնում դեպի դաշտերը:
(սար, փռել, ամառ, որտեղ)
Որքան մոտենում էինք, այնքան ավելի նշմարելի էր գյուղի երդիկներն ու այգիները, տներից ելնող ծխի սյուները:
(երդիկ, դառնալ, ծուխ, տուն)
Լիլիթի վեր սլացող հոգին չէր երկնչում ոչ մի խոչընդոտից , ձգտում էր դեպի երկնասլաց սյանը նմանվող ժայռերը, տենչում լեռների երկնամերձ բարձրունքներին :
Оставьте комментарий