Հավասարաչափ փոփոխական շարժումներ և դրանց դասակարգումըԱյն շարժումը, որի ժամանակ գոնե երկու հավասար ժամանակամիջոցներում մարմինն անցնում է անհավասար ճանապարհներ, կոչվում է անհավասարաչափ կամ փոփոխական շարժում:Հիմնականում անհավասարաչափ են շարժվում գրեթե բոլոր մարմինները. փողոցում քայլող մարդը, սարից իջնող դահուկորդը, պատշգամբից ընկնող գնդակը, կանգառից հեռացող ավտոբուսը, վայրէջք կատարող ինքնաթիռը և այլն: Հավասարաչափ փոփոխական շարժում կատարող մարմնի արագությունը ժամանակի ընթացքում կարող է աճել (ինչպես ընկնող մարմնի արագությունը) կամ նվազել (ինչպես դեպի վեր նետած մարմնի արագությունը մինչև թռիչքի ամենաբարձր կետը հասնելը): Ըստ այդ հատկանիշի էլ հավասարաչափ փոփոխական շարժումները դասակարգում են երկու խմբի՝ա) աճող արագությամբ հավասարաչափ փոփոխական շարժումներ, որոնց անվանում են հավասարաչափ արագացող:

im20.gif

բ) նվազող արագությամբ հավասարաչափ փոփոխական շարժումներ, որոնց անվանում են հավասարաչափ դանդաղող:

argelakum2.gif

Untitled11.png

Դասարանում քննարկվող հարցեր.

1.Որ անհավասարաչափ շարժումն է կոչվում հավասարաչափ արագացող:

Մարմնի շարժումը կոչվում է հավասարաչափ արագացող, եթե այդ շարժման արագությունը կամայական հավասար ժամանաակամիջոցներում փոփոխվում է նույն չափով։

2.Որ ֆիզիկական մեծությունն է կոչվում հավասարաչափ արագացող շարժման արագացում;

Այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է մարմնի շարժման արագության փոփոխության և այն ժամանակամիջոցի հարաբերությանը, որի ընթացքում կատարվել է այդ փոփոխությունը, կոչվում է հավասարաչափ արագացող շարժման արագացում։

3.Ինչ է ցույց տալիս արագացումը:Որն է արագացման միավորը,և ինչպես է այն սահմանվում:Գրել բանաձևը:

Արագացումը ցույց է տալիս միավոր ժամանակում մարմնի արագության փոփոխության չափը։

Արագացման միավորը 1 մ/վ2-ն է: Դա այն մարմնի արագացումն է, որի արագությունը յուրաքանչյուր վայրկյանում փոխվում է 1 մ/վ -ով։

Բանաձևը ՝ a=vt

4.Հավասարաչափ շարժման ճանապարհի և արագության բանաձևը:

շարժման ճանապարհի S=vt

արագության V=s/t

5.Հավասարաչափ արագացող շարժման արագության և ճանապարհի բանաձևերը:

Հավասարաչափ արագացող շարժման արագության բանաձևը ՝ v=at

Ճանապարհի բանաձևը ՝ s=vt

Оставьте комментарий

Блог на WordPress.com. Тема: Baskerville 2, автор: Anders Noren.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы