Ի՞նչ է մեխանիկական շարժումը

Ժամանակի ընթացքում մարմնի դիրքի փոփոխությունն այլ մարմինների նկատմամբ կոչվում է մեխանիկական շարժում:

2.Մեխանիկայի ո՞ր բաժինն  են անվանում կինեմատիկա

Մեխանիկայի այն բաժինը, որն ուսումնասիրում է մարմինների շարժումները առանց դրանց պատճառների քննարկման։

Մեխանիկան ունի 3 բաժին կինեմատիկա ստատիկա և դինամիկա

3.Ի՞նչն են անվանում նյութական կետ

մարմին, որի չափերը տվյալ պայմաններում կարելի է անտեսել

4.Ի՞նչն են անվանում շարժման հետագիծ։

5.Ի՞նչն են անվանում մարմնի անցած ճանապարհ

Մարմնի անցած ճանապարհը որոշակի անցած հետագծի երկարությունն է:

6.Ինչո՞վ է տարբերվում հետագիծը մարմնի անցած ճանապարհից:

Մարմնի հետագիծը այն գիծն է, որով շարժվել է մարմինը, իսկ մարմնի անցած ճանապարհը որոշակի ժամանակամիջոցում անցած հետագծի երկարությունն է:

7.Ո՞ր շարժումն են անվանում հավասարաչափ և որը ՝անհավասարաչափ:

Հավասարաչափ շարժման ընթացքում մարմինը հավասար ժամանակամիջոցում անցնում է հավասար ճանապարհ։ Անհավասարաչափ շարժման ընթացքում մարմինը անհավաարաչափ ժամանակամիջոցում անցնում է անհավասարաչափ ճանապարհ:

8.Ո՞ր մարմինն են անվանում հաշվարկման մարմին

Այն մարմինը որի նկատմամբ դիտարկում են այլ մարմինների դիրքերը։

      9.Ո՞ր շարժումն է կոչվում անհավասարաչափ:Բերել օրինակներ

Այն շարժումը, որի ընթացքում հավասար ժամանակամիջոցում մարմինը անցնում է անհավասար ճանապարհ կոչվում է անհավասարաչափ։

      10.Սահմանել անհավասարաչափ շարժման միջին արագություն:

ֆիզիկական մեծություն, որը հավասար է մարմնի հետագծի երկարությաը անցնելու ժամանակի հարաբերությանը։

      11.Գրել միջին արագության բանաձևը

S=vt

        12.Ի՞նչ ֆիզիկական իմաստ ունի անհավասարաչափ շարժման միջին   արագությունը

Մարմնի անցած ճանապարհի և այդ ճանապարհն անցնելու ժամանակի հարաբերությունն անվանում են մարմնի անհավասարաչափ շարժման միջին արագություն:

       13.Ի՞նչ է ակնթարթային արագությունը

Ժամանակի տվյալ պահին մարմնի արագությունը։

Оставьте комментарий

Блог на WordPress.com. Тема: Baskerville 2, автор: Anders Noren.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы