Ծավալների չափում

1.Ներմուծել «ծավալ» մեծությունը և ծանոթանալի չափման միավորների հետ:

2.Սովորել ծավալներ չափել:

3.Սովորել հաշվել կանոնավոր ձև ունեցող երկրաչափական մարմինների ծավալները:

Պետք է իմանալ-

1.Ծավալների չափման հիմնական (1մ³)և ավելի հաճախ օգտագործվող միավորներ(1դմ³,1սմ³,1մմ³,1լ,1մլ)

3.Ուղիղ հատվածակողմերի ծավալների հաշվման ձևը:

Կարողանալ-

1.Որոշել չափագլանի չափման սահմանները և մեկ բաժանումի արժեքը:

2.Չափել ցանկացած մարմնի ծավալը չափագլանի միջոցով:

3.Գտնել չափման սխալը

4 .Ցանկացած միավորով չափված ծավալի մեծությունը արտահայտել այլ միավորներով:

Նախապատրաստական աշխատանք-

Ֆիզիկական մարմինները տարածության մեջ որոշակի տեղ են զբաղեցնում:Սա բոլոր մարմինների ընդհանուր հատկությունն է:Որոշ դեպքերում տարածության այն մասը,որը զբաղեցնում է մարմինը ամբողջությամբ լցված է նյութով:Այսպիսի մարմիններին կանվանենք հոծ մարմիններ:Շատ դեպքեում էլ մարմնի զբաղեցրած տարածության մասը մասամբ կամ լրիվ «դատարկ» է:Դրանց անվանում են սնամեջ մարմիններ:

Տարածության մեջ շատ տեղ գրավող մարմնի ծավալը համարելու ենք մեծ,իսկ քիչ տեղ գրավողինը՝փոքր:Մարմինների ծավալները նշանակելու ենք V(վէ)տառով:

Ծավալների չափման միավորներ

Որպես ծավալների չափման հիմնական միավոր պայմանավորվել են օգտագործել այնպիսի խորանարդի ծավալը,որի յուրաքանչյուր կողմը հավասար է 1մ:Այդ միավորը կոչվում է 1մ³(կարդացվում է 1մետր խորանարդ կամ 1 խորանարդ մետր):1մ³ բավականաչափ մեծ միավոր է:Սովորաբար անհրաժեշտ է լինում շատ ավելի փոքր ծավալներ(1դմ³,1սմ³,1մմ³,1լ,1մլ):1դմ ³միավորը ունի երկրորդ անվանումը՝ 1լ(լիտր):1սմ³ անվանում ենք 1մլ(միլիլիտր):

1լ=1դմ³ 1մլ= 1սմ³

1մ³=1000դմ³=1000լ 1դմ³=1000սմ³=1000մլ

1դմ³=0,001մ³ 1մ³=1000դմ³=1000000սմ³=1000000մլ

³

«»

Ծավալի չափման միավորներ, պինդ, հեղուկ և հատիկային նյութերի զբաղեցրած տարածության չափման միավորներ։ ՄՀ-ում ծավալը չափվում է խորանարդ մետրերով (մ³)։ Օգտագործվում են նաև բազմապատիկ նախածանցներ, որոնք մեծացնում կամ փոքրացնում են ստանդարտ մեծության չափերը։6 տարբեր ծավալով տարաներ՝ Պոմպեյի քաղաքային հաստատության կշիռների և միջոցների վերահսկման համար

Оставьте комментарий

Блог на WordPress.com. Тема: Baskerville 2, автор: Anders Noren.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы