ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ։քաղաքական մարդաբանությունը ձգտում է գտնել գիտություն քաղաքականության մասին՝ մարդուն դիտարկելով հոմո պիլիտիկուսի շրջանակում։
Մարդաբանները առանձնացնում են քաղաքական համակարգի չորս պարզ տեսակներ, որոնք դուրս են մնում պետական համակարգի տրամաբանությունից․
- Քոչվոր որսորդների խումբ։ Նրանց կարճահասակության և շարժունակության պատճառով այս խումբը կարիք չի զգում հիմնելու մշտական քաղաքական իշխանություններ։
- Տոհմային հասարակություն։ Քաղաքական այս համակարգը ներառում է բազմաթիվ ընտանեկան խմբեր, որոնց ներսում մեծահասակները օժտված են առանձնահատուկ լեգիտիմությամբ, որը նրանց հնարավորություն է տալիս լուծել առաջացած կոնֆլիկտները։
- Խարիզմատիզմով օժտված հասարակություններ։ Այստեղ իշխանությունը համարվում է որոշակի թվով մարդկանց առանձնահատկություն, որոնք օժտված են բարոյական մի շարք որակներով։ Սակայն իշխանության ներկայացման այս տեսակում այն ժառանգական չէ։
- Ղեկավարների հասարակություն։ Այստեղ մի քանի անհատներ իրականացնում են իրենց անհերքելի և ժառանգական իշխանությունը։ Սակայն այնուամենայնիվ շրջանակները մնում են փոփոխվող։
Հասարակության գոյությունը առանց պետության այնուամենայնիվ վստահելի չէ։
ԴԻՎԱՆԱԳԵՏ
Դիվանագետ՝ պետության պաշտոնատար անձ՝ օժտված բարձր ներկայացուցչական իրավունքով և լիազորված իրականացնելու իր երկրի արտաքին քաղաքականությունը։ Դիվանագետն իր գտնված արտասահմանյան երկրում պաշտպանում է սեփական երկրի շահերը, իրականացնում նրա դիվանագիտությունը։ Դիվանագետին շնորհվում է համապատասխան դիվանագիտական աստիճան։
ԼՐԱԳՐՈՂԱԿԱՆՈԻԹՅՈՒՆ
Լրագրություն սոցիալական խմբերի աշխարհայացքի ակտուալացում փաստերի ընտրության, գնահատականների ու մեկնաբանությունների միջոցով, որոնք կարևոր ու հնչեղ են տվյալ ժամանակամիջոցում: Լրագրություն հասկացության մեջ ընկալվում են նաև ժամանակակից կյանքի իրադարձությունների, թեմաների ու միտումների մասին տեղեկությունների հավաքման ու ներկայացման փորձը, դրա ներկայացումը տարբեր ժանրերով ու ձևերով և որպես արդյունք` տարածումը զանգվածային լսարանում: Լրագրությունը համարվում է զանգվածային տեղեկատվության մաս, այսինքն, մտնում է հասարակության այնպիսի բազմագործառութային համակարգերի մեջ, ինչպիսիք են մամուլը, հեռուստատեսությունը, ռադիոն, համացանցը և այլն:
Հասարակական հետաքրքրությունների տեսակետից լրագրությունը հարմարեցնում է գիտելիքի գիտա-պրակտիկ մի մասը` այլ սոցիալական խմբերի կողմից վարքի, գաղափարախոսության (մշակույթ, բարոյականություն, էթիկա, գեղագիտություն) ընկալման համար:
Հետազոտողների մի մասը կարծում է, որ գոյություն ունի լրագրության երկու հիմնական ուղղություն` հետազոտական լրագրություն և հետաքննական լրագրություն: Լրագրող-հետազոտողը, որպես կանոն, աշխատում է տեղեկատվության բաց (հասանելի) աղբյուրների հետ, իսկ հետաքննող լրագրողը ներխուժում է փակ (անհասանելի) տեղեկատվության ոլորտ: Ըստ մեթոդների` այս կամ այն ուղղությամբ տարվող աշխատանքները տարբերվում են: Ժողովրդավարական երկրներում հետաքննող լրագրողներին կոչում են «ժողովրդավարության շղթայակապ շներ» կամ «կրծող շներ»: Պետք է նշել, որ լրագրության ուղղությունների հանդեպ կրկնաբևեռ մոտեցումն այսօր վիճարկվում է և պարզեցված է համարվում:
Լրագրությունը որպես գիտություն գեղարվեստական, մշակութաբական, պատմական, սոցիոլոգիական և այլ գիտական ճյուղերի համակարգ է, որ ներառում է հանրության մեջ պրակտիկ լրագրության ձևավորման և կառավարման ամբողջական շրջանը, դրա ազդեցությունը հասարակական երևույթների փոփոխության վրա:
Оставьте комментарий