ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Գիտություն» science և «գիտնական» — scientist հասկացությունները առաջին անգամ օգտագործվել են Ուիլյամ Ուևելի կողմից (1794 — 1866) 1840 թվականին իր «Ինդուկտիվ գիտությունների փիլիսոփայությունը» աշխատության մեջ, որտեղ նշել է, որ «… մեզ ծայրահեղ անհրաժեշտ է ընտրել անվանում ընդհանրապես գիտությամբ զբաղվողի բնութագրելու համար։ Ես հակված եմ նրան անվանել Գիտնական»։

Գրի զարգացմանը զուգընթաց հին քաղաքակիրթ երկրներում կուտակվում և իմաստավորվում էին բնության, մարդու և հասարակության վերաբերյալ էմպիրիկ գիտելիքները, առաջ եկան մաթեմատիկայի, բանականության, երկրաչափության, աստղագիտության, բժշկության մասին պատկերացումներ։ Ժամանակակից գիտնականների նախնիներն են եղել Հին Հունաստանի և Հռոմի փիլիսոփաները, որոնց համար խորհելն ու ճշմարտության բացահայտումը դարձել էին հիմնական զբաղմունքը։ Հին Հունաստանում ի հայտ եկան գիտելիքների դասակարգման տարբերակներ։

Գիտությունը ժամանակակից մտածողության մեջ ձևավորվել է 16-17-րդ դարերում։ Պատմական զարգացման ընթացքում նրա ազդեցությունը դուրս է եկել տեխնիկայի և տեխնոլոգիայի զարգացման շրջանակներից։ Գիտությունը դարձել է կարևորագույն սոցիալական, հումանիտար ինստիտուտը, որն իր նշանակալից ազդեցությունն է ունեցել հասարակական բոլոր միջավայրերի և մշակույթի վրա։ 17-րդ դարից սկսած գիտական գործունեության ծավալը մոտ 10-15 տարին մեկ կրկնապատկվում է (հայտնագործությունների չափը, գիտական տեղեկատվություն, գիտական աշխատողների թվաքանակը)։

Գիտության զարգացման ընթացքում իրար հաջորդում են էքստենսիվ և հեղափոխական փուլերը՝ գիտական հեղափոխություններ, որոնք բերում են նրա կառուցվածքի, ճանաչման սկզբունքների, կատեգորիաների և մեթոդների, ինչպես նաև նրա կազմակերպման ձևի փոփոխությանը։ Գիտությանը բնորոշ է գործընթացների դիալեկտիկ զուգակցումը նրա դիֆերենցացիային և ինտեգրացիային, հիմնավոր և կիրառական հետազոտությունների զարգացումը։

Оставьте комментарий

Блог на WordPress.com. Тема: Baskerville 2, автор: Anders Noren.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы