Սևանա լիճ, բարձրլեռնային քաղցրահամ խոշոր լիճ Հայաստանի Գեղարքունիքի մարզում՝ ծովի մակարդակից մոտ 1900 մետր բարձրության վրա։ Այն երկրագնդի քաղցրահամ ջուր ունեցող 2-րդ բարձրադիր լիճն է Հարավային Ամերիկայի Տիտիկակա լճից հետո։ Պատմական տարբեր ժամանակաշրջաններում լիճն ունեցել է տարբեր անուններ՝ Գեղարքունի, Գեղամա ծով (հին հայկական անվանում), Դարյա-Շիրին, Լակնիտիս Գյոկչայ (թուրքական անվանում)։
Լճի երկարությունը 70 կմ է, առավելագույն լայնությունը՝ 55 կմ։ Հայելու մակերեսը կազմում է 1260 կմ2, որով ամենախոշորն է Հարավային Կովկասի տարածքում։ Միջին խորությունը 46.8 մ է, ամենախոր վայրը՝ 83 մ (Փոքր Սևան)։ Ջրի ծավալը 32,92 մլրդ մ3 է: Սևանա լիճը Շորժայի ստորջրյա թմբով բաժանվում է 2 մասի՝ Մեծ Սևանի (37.7 մ միջին խորություն) և Փոքր Սևանի (50.9 մ)։
Սևանա լիճը Հայկական բարձրավանդակի՝ մեծությամբ երրորդ լիճն է՝ Վանա լճից և Ուրմիոյից հետո։ Ի տարբերություն այդ երկուսի՝ բաց լիճ է և ունի քաղցրահամ ջուր։ Լիճ են թափվում 28 մեծ ու փոքր գետակներ որոնցից են՝ Արգիճի, Մասրիկ, Գավառագետ, Կարճաղբյուր, Վարդենիս, Ձկնագետ, սակայն սկիզբ է առնում միայն մեկը՝ Հրազդանը։ Վերջինիս շնորհիվ ջրերի տարեկան արտահոսքը կազմում է 0.7 կմ3։
Լճի ծագումնաբանական վարկածներից մեկի համաձայն՝ այն առաջացել է չորրորդական ժամանակաշրջանում։ Գոյացել է հրաբխային գործունեության հետևանքով՝ միջլեռնային տեկտոնական իջվածքում սառցադաշտային և ձնհալոցքային ջրեր լցվելու արդյունքում։ Չորս կողմում առանձնակի շրջապատում են Արեգունու, Սևանի, Վարդենիսի, Գեղամա լեռները։
Սևանա լճի ջրերը Հրազդան գետի միջոցով ոռոգում են Արարատյան դաշտը։ Հրազդան գետի վրա կառուցված 6 էլեկտրակայանները ձևավորում են հանրապետության ամենամեծ՝ Սևան-Հրազդան կասկադը։ Խորհրդային իշխանության տարիներին լճի մակարդակը զգալիորեն իջել է, ինչի հետևանքով տարածաշրջանում առաջացել է էկոլոգիական խնդիր։
1978 թվականին ստեղծվել է Սևան ազգային պարկը։ Ջրի մակարդակը վերականգնելու համար կառուցվել է Արփա-Սևան (48.3 կմ, 1963–81 թվականներ), ապա՝ Որոտան-Արփա ջրատարները (21, 6 կմ, 2004 թվական)։
Ավանդություն
Գոյություն ունի լճի անվանման ծագման երկու ավանդություն․
- Սևանա լճի տեղում առաջ ցամաք է եղել՝ անտառապատ բլուրներով, ծաղկավետ դաշտերով ու բերրի վարելահողերով։ Գյուղին մոտիկ բլրի տակ եղել է մի ջրառատ աղբյուր, որից ջուր վերցնելիս գյուղացիները հանում էին ակունքի մեծ փակիչը և ապա զգուշությամբ հարմարեցնում տեղում։
Մի երեկո գյուղի հարսներից մեկը ջրի է գնում աղբյուրը, հանում է փակիչը, կուժը լցնում ու գալիս տուն՝ մոռանալով փակել ակունքը։ Ջուրը դուրս է հորդում, ծավալվում չորս կողմ, երբ հասնում է տնակներին, բնակիչները փախչում են, ասելով «Քար դառնա ով բաց է թողել ակունքը»։ Եվ մոռացկոտ հարսը քար է դառնում, իսկ ջուրը անընդհատ հոսելով գոյացնում է Սևանա լիճը, որի երեսից հազիվ վեր է բարձրանում քարացած հարսի գլուխը՝ Հարսնաքարը։
- Վանեցիները գաղթում և վերաբնակվում են Սևանի ափերին՝ որոշելով, որ դա էլ մի Վան է։ Բայց հետո տեղի ցուրտ ու դաժան կլիման դուր չի գալիս նրանց։ Նրանք հիշում են իրենց երկրի մեղմ ու տաք բնությունը, իրենց բարեկեցիկ կյանքը և դառնորեն կանչում՝ «Սև Վան եկավ մեր գլխին, սև Վան»։ Ու այդպես էլ լճի անունը մնում է Սևան։
Հնադար
Սևանա լիճը և նրան հարող ավազանի տարածքը մշտապես գտնվել են հայկական պետության սահմաններում. այն Երվանդունիների թագավորության կործանումից հետո (մ.թ.ա. 201) անցել է Արտաշեսյան թագավորությանը (մ. թ. ա. 189–1), իսկ Արշակունիների թագավորության մեջ մտել է որպես պատմական Սյունիք նահանգի հյուսիսային տիրույթ։Սյունիք նահանգ և Սևանա լիճ
Դրա մասին տեղեկություններ է հաղորդում պատմահայր Մովսես Խորենացին, ով Սևանա լիճն անվանում է որպես «Գեղամա ծով»։ Նման անվանում հանդիպում է նաև Խորենացուց մի քանի դար հետո գրված «Հայոց պատմություն» աշխատության մեջ, որի հեղինակը Հովհաննես Դրախստանակերտցին է։
«Գեղամա ծով» անվանումը հանդիպում է նաև Կիրակոս Գանձակեցու և այլ պատմիչների աշխատություններում։ Լիճը հայտնի է նաև «Գեղարքունյաց ծով», «Գեղարքունի», «Սևանգա» ևայլ անուններով։ Այսպիսով, հայ պատմագրության մեջ այն կոչվել է ոչ թե լիճ, այլ ծով։
Սևանա լճի այդ անվանումները կապված են Հայկ նահապետի ժառանգներից մեկի՝ Գեղամի անվան հետ։ Նրա անունն են կրում նաև Գեղամա լեռնաշղթան, Գեղամասար լեռը և Գեղամասար գետը, Գեղամավան ու Գեղամաբակ գյուղերը և այլն։
Միջնադար
4-րդ դարում Մեծ Հայքի թագավորությունում Ավատատիրական կարգերի հաստատման ժամանակ երկիրը բաժանվում է մի քանի աշխարհ-նահանգների, որոնց գլուխ են նշանակվում տեղական ազդեցիկ ու զորեղ իշխանները։ Ժամանակակից Սյունիքի, Վայոց ձորի ու Գեղարքունիքի մարզերը, ինչպես նաև Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքի մեծ մասը մտնում են Սյունիք նահանգի կազմում՝ հայկական Սյունի ազնվական տոհմի գլխավորությամբ։ Այս իրավիճակը շարունակվում է նաև հետագայում. Սյունիքի իշխանության սահմանները մեծ փոփոխությունների չեն ենթարկվում թե՛ պարսկական (Հայկական մարզպանություն), թե՛ արաբական (Արմինիա կուսակալություն) տիրապետության ժամանակ։Սևանավանք
Զարգացած միջնադարում Հայկական լեռնաշխարհի մեծ մասը միավորվում է Բագրատունիների թագավորության կազմում։ 9-րդ դարի վերջում Սյունիքի գահերեց իշխան Վասակ Գաբուռի կինը՝ Մարիամ Բագրատունին, Սևանա կղզում կառուցում է համանուն վանական համալիրը։ 921 թվականին հայոց թագավոր Աշոտ II Երկաթը, Սևանի ճակատամարտում պարտության մատնելով արաբ զորավար Բեշիրին, երկրից վտարում է արաբական զորքերն։ 10-րդ դարում ստեղծվում է Սյունիքի թագավորությունը (987–1170), և Սևանի ավազանը հայտնվում է նրա սահմաններից դուրս՝ Բագրատունիների տոհմական կալվածքում։
12-րդ դարի վերջին Վրաց թագավորության օժանդակությամբ հայ զորավարներ Զաքարե և Իվանե Զաքարյանները ազատագրում են Արևելյան Հայաստանի մեծագույն մասը։ Սևանա լիճը մտնում է Զաքարյան իշխանապետության կազմի մեջ։
Մոնղոլների արշավանքից հետո Հայաստանը վերջնականապես կորցնում է իր անկախությունը. այն հայտնվում է թուրքմենական Կարա-Կոյունլու (1386–1468), ապա՝ Ակկոյունլու (1468–1502) քոչվորական ցեղապետությունների կազմում, որին փոխարինում են Սեֆյան Պարսկաստանը և Օսմանյան կայսրությունը։
Նոր ժամանակներԽմբագրել
Սևանա լիճը մտնում է նախ Երևանի կուսակալության, ապա՝ Երևանի խանության կազմ։ Այդտեղ հաստատված թյուրքախոս ցեղերի կողմից լիճն անվանվում է «Գյոքչա»։Թերակղզու վերածված Սևանա կղզին
Լճի այդ անվանումը շարունակվում է նաև ռուսական տիրապետության ընթացքում. Հայկական մարզի ու Երևանի նահանգի քարտեզներում այն գրանցվում է որպես Գյոքչա՝ թյուրքերեն կապույտ ջուր։ Ռուսական տիրապետության հաստատումից հետո թուրք-պարսկական պատերազմների ու բռնագաղթերի հետևանքով հեռացած հայ բնակչության փոխարեն այստեղ հաստատվելու են գալիս հազարավոր հայեր։ Սևանա լճի ավազան բնակվելու են գալիս Բայազետի գավառի բնակիչները, ովքեր հիմնում են բազմաթիվ բնակավայրեր, այդ թվում՝ Նոր Բայազետ (Գավառ) քաղաքը։ Սևանա լճի արևմտյան ափերը շարունակում էին թուրքաբնակ մնալ ընդհուպ մինչև Արցախյան ազատամարտը։
Լիճը վերանվանվում է անկախության վերականգնումից հետո։ Այն շարունակում է մտնել հայոց պետության տարածք. նախ՝ Հայաստանի առաջին Հանրապետության (1918–1920), ապա՝ Հայկական ԽՍՀ (1920–1991) կազմում։ Նորանկախ Հայաստանի տարածքում Սևանա լճի շուրջ ստեղծված 5 շրջանները (Սևան, Կամո-Գավառ, Կրասնոսելսկ-Ճամբարակ, Մարտունի և Բասարգեչար-Վարդենիս) միավորվում են Գեղարքունիքի մարզի մեջ։
Աշխարհագրություն
Սևանա լիճը գտնվում է ծովի մակարդակից մոտ 1900 մետր բարձրության վրա։ Դա աշխարհի՝ քաղցրահամ ջուր ունեցող երկրորդ ամենախոշոր բարձրադիր լիճն է՝ Հարավային Ամերիկայի Տիտիկակա լճից հետո։ Լիճը բաղկացած է երկու հատվածից՝ Մեծ Սևան (37.7 մ միջին խորություն) և Փոքր Սևան (50.9 մ միջին խորություն)։ Բաժանման հատվածն անցնում է Նորատուսի ու Արտանիշի թերակղզիների միջև գտնվող նեղուցով։ Հյուսիս-հարավ երկարությունը 70 կմ է, առավելագույն լայնությունը՝ 55 կմ։ Հայելու մակերեսը կազմում է 1260 կմ2, որով ամենախոշորն է Հարավային Կովկասի տարածքում։ Միջին խորությունը 26.8 մ է, ամենախորը վայրը՝ 83 մ։ Ջրի ծավալը 32, 92 մլրդ մ3 է։
Լիճը շրջապատող լեռներ` արևմուտքից՝ Գեղամա լեռներ, հյուսիսից՝ Արեգունու լեռներ, արևելքից՝ Սևանա լեռներ, հարավից՝ Վարդենիսի լեռներ Սևան ազգային պարկում առանձնացված արգելավայրեր` Գավառագետի և Գիհիկաղնուտային ռելիկտային Արգելոցներ` Նորաշենի, Լիճք-Արգիճի, Գիլլի, Արտանիշի։
ԱՊԱՐԱՆ քաղաք Հայաստանի Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանում։ Երևանից 59 կմ դեպի հյուսիս-արևմուտք՝ Քասաղի ավազանի վերին մասում՝ Ապարանի դաշտի հյուսիս-արևմուտքում, 1880 մ բարձր։ Քաղաքը գտնվում է Երևան-Սպիտակ ավտոմայրուղու վրա։
Մինչև 1995 թվականը եղել է քաղաքատիպ ավան և Ապարանի վարչական շրջանի կենտրոնը, 1995 թվականին վարչատարածքային ռեֆորմից հետո դարձել է քաղաք։ 18-րդ դարից մինչև 1935 թվականը կրել է Բաշ-Աբարան անունը։ Բաշ-Աբարանում 1918 թվականին Ապարանի բնակիչները հերոսական ճակատամարտ են տվել Ալեքսանդրապոլից Երևան շարժվող թուրք զավթիչներին, այդպիսով կասեցնելով թուրքական զորքի առաջընթացը։
Ամեն տարի մայիսի 28-ին մեծ տոնակատարությամբ նշվում է Բաշ Ապարանի հերոսամարտի տարելիցը
ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Ապարանը գտնվում է Արագած լեռնազանգվածի արևելյան փեշերին։ Ծովի մակարդակից բարձրությունը կազմում է 1880 մետր։ Կլիման բարեխառն լեռնային է։ Ձմեռները տևական են՝ ցուրտ, հաստատուն ձնածածկույթով։ Ամառները տաք են՝ համեմատաբար խոնավ։ Հուլիսյան միջին ջերմաստիճանը տատանվում է պլյուս 17-18 աստիճանների, իսկ հունվարյանը՝ մինուս 6-8 աստիճանների միջև ըստ Ցելսիուսի սանղակի։
Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը կազմում է 450-600 միլիմետր։ Բնական լանդշաֆտները սևահողային տափաստաններ են։
Տեսարժան վայրեր
- Սուրբ Խաչ եկեղեցի — կառուցվել է 5-րդ դարում
- Բաշ-Ապարանի ճակատամարտին նվիրված հուշակոթող
- Դրաստամատ Կանայանի դամբարանը
- Հայոց այբուբենի համալիրն ու Մխիթար Գոշի արձանը




Оставьте комментарий