Օհանավան, գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզում, Քասաղ գետի բարձրադիր ափին։ Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 3 կմ հյուսիս-արևելք, ծովի մակերևույթից՝ 1330 մետր։
Օհանավանի ազգաբնակչության փոփոխությունը.
| Տարի | 1831 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2004 |
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Բնակիչ | 229 | 601 | 1015 | 1193 | 1160 | 1373 | 1525 | 1887 | 2254 | 2314 |
Տնտեսությունը
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, այգեգործությամբ, պտղաբուծությամբ, բանջարաբոստանային և կերային կուլտուրաների մշակությամբ։
Պատմական վայրեր
Գյուղի արևելյան մասում է գտնվում Հովհաննավանքի վանական համալիրը (4-13-րդ դդ.), «Սերկևիլի Կալեր» բնակատեղին (մ.թ.ա. 1-ին հզմ.), «Վասակամուտ» ամրոցը (մ.թ.ա. 2-րդ-1-ին հզմ.), Կաթողիկե (սբ. Կարապետ) (1216 թ.) և 4-րդ դարի Սուրբ Կարապետ եկեղեցիները։ Օհանավանից 1 կմ հյուսիս գտնվում են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ անապատը (Անապատ հրեշտակաբնակ) (10-13-րդ դդ.) և «Աղկունծ» (13-րդ դ.) եկեղեցին, 10-14-րդ դարերի «Այծանոց» քարայր-կացարանը, իսկ 2 կմ հյուսիս՝ Սերկևլի գյուղատեղին (10-15-րդ դդ.), 11-13-րդ դարերի ամրոցը, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ (10-13-րդ դդ.), Սուրբ Աստվածածին (Կարմիր վանքեր) (10-13-րդ դդ.) եկեղեցիները և մ.թ.ա. 1-ին հազարամյակի «Ապարանի առու» ջրանցքը։

Оставьте комментарий