1)Նախ ասեմ,որ շատ ցավում, որ դպրոց չենք գնում,ելնելով համաճարակային իրավիճակից։Դասերը անցնում են առցանց (հեռավար)։ Ճիշտ է, չես համեմատի դպրոց գնալու հետ, բայց այն ունի իր մեջ հետաքրքրություններ։ Հաճելի է ստանալ տարբեր նախագծեր և մասնակցել դրանց։ Առցանց ուսուցման ժամանակ ինձ հետ աշխատում են նաև տան անդամներս։ Ընտանեկան նախագծերը սիրով իրականացնում ենք միասին։ Հեռավար ուսուցումը ինձ Էլ ավելի դարձրեց ինքնուրույն, պատասխանատու և ավելի մտերմացրեց թե՜ ուսուցիչների,և թե՜ մտերիմներին հետ։ Հաճելի է ստեղծել հենց ինքդ քո իսկ նախագիծը։ Հուսամ, որ շուտով ամեն ինչ կլինի կրկին առաջվա նման։
2)Իմ տեսադասերը ընթացել և ընթանում են շատ լավ,դրական լիցքերով, հաճելի և հետաքրքիր։Եղել են նաև զվարճալի պահեր։
Բոլոր ուսուցիչները մեզ հետ անցկացրել են հեռավար դասերը teams ծրագրի միջոցով։ Այն շատ հարմար և դյուրին ծրագիր է։
Խորհուրդ կտամ բոլոր աշակերտներին ձեռք բերել teams ծրագիրը,որով հնարավոր կլինի մասնակցել պարտաճանաչ բոլոր դասերին։ ԵՒ կարևորը երբեք պատճառ չփնտրեն տեսադասերին չմասնակցելու համար։ Այն արդյունավետ է նաև աշակերտի ծնողին համար։
- Զույգ նախադասությունները փակագծում գրված շաղկապով կամ միացրո՛ւ՝ քանի
ձևով կարող ես:
Օրինակ`
Դու ամբողջ աշխարհում շրջած կլինես: Դու կվերադառնաս (երբ)
Երբ ամբողջ աշխարհում շրջած կլինես, կվերադառնաս: Դու, երբ ամբողջ աշխարհում
շրջած կլինես, կվերադառնաս:
Կվերադառնաս, երբ ամբողջ աշխարհում շրջած կլինես:
Այդ կղզին կատարյալ դրախտ կարելի է դարձնել: Հորդաբուխ աղբյուրներ կային այնտեղ
(որովհետև )
Կղզին կարելի է դարձնել կատարյալ դրախտ, որովհետեւ այնտեղ կային հորդաբուխ աղբյուրներ։Կատարյալ դրախտ կարելի է սարքել կղզին, որովհետև այնտեղ կային հորդաբուխ աղբյուրներ։
Անտառում դեռ ոչ մի շշուկ չէր լսվում: Անձրևը արդեն դադարել էր (չնայած)
Չնայած արդեն անձրևը դադարել էր,անտառում դեռ ոչ մի շշուկ չեր լսվում։ Չնայած դադարել էր արդեն անձրևը,անտառում դեռ ոչ մի շշուկ չեր լսվում։
Եթե բոլորը քեզ նման մտածեին։ Աշխարհն այդպիսին չէր լինի: (եթե)
Աշխարհն այդպիսին չէր լինի,եթե բոլորը քեզ նման մտածեին։
Այնտեղ փնտրեցեք կորած ձիու հետքերը: Այս քարի կտորը գտել եք: (որտեղ)
այնտեղ փնտրեցեք կորած ձիու հետքերը,որտեղ գտել եք քարի կտորը։
Որտեղ գտել եք քարի կտորը,այնտեղ փնտրեցեք կորած ձիու հետքերը։
Կետերը փոխարինի՛ր հարմար շաղկապով կամ դերանունով:
Լեռնային հովիտներում գիշերը ձյուն է սպասվում, իսկ հովիտներում՝ անձրև:
Աշուն էր, զովաշունչ ու պայծառ աշուն, այն սովորաբար լինումէ Արարատյան դաշտում:
Քանի որ ջրերը ձյան հալոցքից կամ հորդառատ անձրևներից վարարում էին, դաշտում բնական
ավազաններ էին գոյանում:
Կարդացի անունս մի ոտանավորի տակ և ինձ թվաց,որ իմ այդ ստորագրությունը ոսկե
տառերով էր տպված:
Նա մինն ուներ, տասն եմ արել:
Այն օրից,երբ գյուղ էր եկել, անցել էր ուղիղ մեկ ամիս:
Հյուրերին առաջնորդեց դեպի տաղավարը,որը գտնվում էր բակի խորքում:
Նա մեծահռչակ զորավար էր,և երկրների կուսակալ:
Նրանք նույն ուղղությամբ չէին գնում, միմյանց չէին հանդիպում:
Մեր հնէաբանը,ու թանգարանի տնօրենը նոր քննության գաղափարին չընդդիմացան:
Оставьте комментарий