Կաթնասունները տարածված են գրեթե ամենուրեք։ Առաջացել են բարձր զարգացում ունեցող սինապսիդներից տրիասի ժամանակաշրջանի վերջում։ Կաթնասունների շարքին են դասվում միանցքանիները, պարկավորները և ընկերքավորները, ինչպես նաև մեծ թվով անհետացած խմբեր։ Կաթնասունների դասին պատկանող ժամանակակից տեսակները միավորված են 26-29 կարգերում։ Զարգացման բարձր մակարդակի է հասել նյարդային համակարգը, հատկապես մեծ կիսագնդերի կեղևը։ Բեղմնավորումը ներքին է, ծնում են կենդանի ձագեր (բացառությամբ նախագազանների) և նրանց կերակրում կաթով։ Տաքարյուն են, սիրտը քառախորշ է, մարմինը ծածկված է մազերով, ունեն տարբերակված ատամներ, ականջախեցի, մաշկը հարուստ է գեղձերով։ Ոտքերը գտնվում են փորի տակ, իրանը գետնից բարձր է։
Կաթնասունների արտաքին տեսքը շատ բազմազան է, բայց ընդհանուր առմամբ համապատասխանում է մնացած քառոտանիներին բնորոշ կառուցվածքային պլանին։ Կաթնասունների անատոմիան և ֆիզիոլոգիան բնութագրվում է այն նույն ֆունկցիոնալ համակարգերի առկայությամբ, ինչ որ մյուս քառոտանիների մոտ։ Սակայն այդ համակարգերի մեծ մասը հասել են զարգացման բարձր մակարդակի, և կաթնասունները համարվում թեն ողնաշարավորների ամենաբարձր կարգավորված ենթադասը։ Բնակության տարբեր պայմանների կյանքին կաթնասունները հարմարվել են տարբեր կերպ, նրանց վարքագիծն առանձնանում է բարդությամբ և բազմազանությամբ։ Նրանք դոմինանտ տեղ են գրավում վերգետնյա ֆաունայում (ջրային միջավայրում նրանք զիջում են միայն ճառագայթալողակ ձկներին)։ Կաթնասունները կարևոր դեր ունեն մարդու կյանքում և տնտեսական գործունեությունում։ Նրանք հանդիսանում են սննդի կարևոր աղբյուր, ինչպես նաև արտադրական հումք, կատարում են տրանսպորտային ֆունկցիա, ծառայում են որպես քարշող ուժ, օգտագործվում են որպես լաբարատոր կենդանիներ և ընտանի կենդանիներ։
Մուկը, չղջիկը, վագրը, արջը, մարդը կաթնասուններ են, որո՞նք են նրանց ընդհանուր հատկանիշները , որոնց պատճառով նրանք դասվում են կաթնասունների խմբին:
Որ բոլորն ել սնվում են կաթով։ Կենդանածին են։

Оставьте комментарий