Երվանդ Արամի Գասպարյանը ծնվել է հունվարի 30-ին, 1953 թվականին եղել է հայ պատմաբան: Երվանդ Գասպարյանը ծնվել է Երևանում: 1975 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը: Աշխատել է Երևանի բժշկական ինստիտուտում։ 1993-1996 թվականներին՝ եղել է Ազգային հարցերի և ցեղասպանության ուսումնասիրության կենտրոնի տնօրեն: Աշխատությունները վերաբերում են Հայոց Ցեղասպանության հանդեպ Ֆրանսիայի քաղաքականությանը, ազգային-ազատագրական շարժման գործիչներին, հայոց պետականության հիմնահարցերին։
Ռաֆիկ Աշոտի Աբրահամյանը ծնվել է 1929 թվականի, հոկտեմբերի 12-ին, գյուղ Ղուշչի։եղել է հայ պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր պրոֆեսոր։ 1936 թվականին ընտանիքով տեղափոխվել է Երևան։ 1936-1946 թվականներին սովորել է Երևանի տարբեր դպրոցներում։ 1946-1947 թվականներին սովորել է Երևանի բժշկական ինստիտուտում։ Մեկ տարի եղել է ուսուցիչ, ապա Մատենադարանի սպասարկման բաժնի վարիչ։ 1971-1977 թվականներին եղել է ԵՊՀ Արևելքի պատմության ամբիոնի ավագ դասախոս և նույն ամբիոնի վարիչ, 1978-1980 թվականներին պատմության ֆակուլտետի ընդհանուր պատմության ամբիոնի ավագ դասախոս։

Աշոտ Գարեգինի Աբրահամյանը ծնվել է հունվարի 31-ին, 1903 թվականին, Ղուշչի գյուղում եղել է հայ խորհրդային աղբյուրագետ-պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր։ Նախնական կրթությունն ստացել է Նախիջևանի հայկական դպրոցում, ապա՝ Գևորգյան ճեմարանում։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին: 1948 թվականին Անանիա Շիրակացուն նվիրված ուսումնասիրությունների շարքի համար նրան շնորհվել է պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան, մեկ տարի անց՝ պրոֆեսորի կոչում: 1944-1949 թվականներին եղել է Երևանի համալսարանի հայ ժողովրդի պատմության ամբիոնի վարիչ, իսկ 1968-1974 թվականներին ղեկավարել է հնագիտության և աղբյուրագիտության ամբիոնը։ Նրա գրչին են պատկանում շուրջ 250 հոդված, երկու տասնյակից ավելի մենագրություններ, որոնցից հիշարժան են «Անանիա Շիրակացու մատենագրությունը», «Հովհաննես Իմաստասերի մատենագրությունը», «Հայ գրի և գրչության պատմության» և ալյ գործերը։ Պարգևատրվել է մարտական և աշխատանքային գերազանցության մեդալներով և Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն (ՀԽՍՀ) Գերագույն խորհրդի պատվոգրերով։
Եվ մահացել է 1983թ. ապրիլի 30-ին Երևանում:
Оставьте комментарий