Հացը հնագույն պատրաստված սննդամթերքներից է որը հայտնվել է նեոլիթական դարաշրջանում։ Առաջին հացը մի տեսակ տապակած խառնուրդ էր, պատրաստված հացահատիկներից և ջրից, եւ կարող էր հանգեցնել նաև պատահական ճաշ պատրաստելու կամ ջրի և ալյուրի հետ փորձարկված փորձերի։ Նման վաղ հացերի ժառանգները ներկայումս արտադրվում են աշխարհի տարբեր հացահատիկներից, օրինակ, մեքսիկական տորլիլա, հնդկական սալաթ, չինական բաբաբեն, շոտլանդական վարսակային թխվածքաբլիթներ, հյուսիսամերիկյան եգիպտացորենի տորթեր և եթովպիական ինգեր։ Նման հաց տորթի ձևով դարձավ բազմաթիվ հնագույն քաղաքակրթությունների սննդի հիմքը. Շումերացիները գարու հաց էին ուտում, մ.թ.ա. XII դարում եգիպտացիները կարող էին գնել բլիթներ, որոնք կոչվում էին տա, փողոցներում գտնվող վրաններում։ Թոխարների հուղարկավորության մեջ (մ.թ.ա 1800 թ. Լուանդի գեղեցկուհին) հայտնաբերվել է հացահատիկիվ տոպրակ և մաղ, ինչը, անշուշտ, ցույց է տալիս հացի օգտագործման փաստը։
Ենթադրվում է, որ Եգիպտոսում հայտնաբերված խմորիչ խմորից ցորենի հացի աճը տեղական բարենպաստ պայմանների պատճառով էր, և այդպիսի հաց պատրաստելու համար անհրաժեշտ էր ցորեն երկու նոր հատկություններով։ Եգիպտոսի վաղ դինաստիկ ժամանակաշրջանում կատարված առաջին բարելավումը այն էր, որ հայտնաբերվել է ցորենը, որը կարող էր կալսել առանց նախնական չորացման։ Գլութեն (սպիտակուց) շատ պարունակող ցորենի հայտնագործությունը երկրորդ էր, դա օգնեց հացի խմորիչի առաջացմանը

Անուշաբույր և համեղ խոտաբույսերը շեֆ խոհարարների հիմնական օգնականներն են, որոնց օգնությամբ վերջիններս կարողանում են յուրաքանչյուր գուրմանի գոհացնել։ Այսպիսի արտահայտություն կա. «Համեղ կերակրի գաղտնիքը կախված է համեմունքներից և խոտաբույսերի օգտագործումից, իսկ ճիշտ համադրված խոտաբույսերը խոհարարներին հանճարեղ են դարձնում»։ Այս անգամ կներկայացնենք աշխարհի բոլոր խոհանոցներում օգտագործվող 6 խոտաբույսերը։
Ռեհան

Ռեհանը նուրբ և քաղցր բույրով բույս է և հունարեն նշանակում է «թագավոր»։ Շատ խոհարարներ ռեհանը իրավամբ թագավորական բույս են համարում և հիմնականում օգտագործում բուրմունքի համար։ Թարմ ռեհանը ուտեստին լավ բույր է հաղորդում, իսկ չորացրածը` լավ համ։
- Այն օգնում է կարգավորել ճնշումը ,
- Նպաստում է արյան մեջ թթվածնային շրջանառությունը,
- Հարուստ է հակաօքսիդանտներով։
Ռեհանով պատրաստում ենք պեստո, ռեհանով թեյ, լոլիկով ապուրներ, մրգային աղցաններ և պիցցաներ։
Մաղադանոս

Մաղադանոսը հիմնականում որպես խավարտ է օգտագործվում։ Մատուցելուց 1 րոպե առաջ այն պետք է ավելացնել ուտեստի մեջ։ Գանգուր մաղադանոսը դառն է և քիչ բուրավետ, հարմար է աղցանների և ապուրների համար։ Իտալական մաղադանոսը (տափակատերև) շատ բուրավետ է և եփվելու ընթացքում պահպանում է իր բուրավետ հատկությունները։ Ինչպես նաև՝
- մաղադանոսը թարմացնում է շնչառությունը և օգնում է պայքարել սոխի և սխտորի հոտի դեմ,
- բարձրացնում է դիմադրողականությունը,
- A և C վիտամինների լավ աղբյուր է։
Մաղադանոսով կարող եք կարտոֆիլ, մսային և բանջարեղենային ապուրներ ու ուտեստներ և գրիլ պատրաստել։
Ուրց

Ուրցը թունդ համ ունի, որը պատրաստման ընթացքում աստիճանաբար բացվում է, ինչի պատճառով էլ այն հենց սկզբից էլ կարող եք ավելացնել բոլոր ուտեստների մեջ։ Ուրցը լայնորեն օգտագործվում է շոգեխաշած և ջեռոցում եփված ուտեստների մեջ, ինչպես նաև աղցանների և ապուրների մեջ։ Այն օգտագործվում է յուրաքանչյուր խոհանոցում ինչպես չոր, այնպես էլ թարմ վիճակում։ Իդեալական է մսի և ձկան մարինացման համար։
Գոյություն ունեն ուրցի ավելի քան 60 տեսակներ, բայց իտալական, ֆրանսիական, հնդկական, իսպանական և հունական խոհանոցներում առավել տարածված են դրանցից 3-ը։ Մի քանի հետաքրքիր փաստ որցի մասին՝
- այգու ուրցն ամենատարածվածն է և հիշեցնում է կիտրոնային ուրցը,
- կիտրոնային ուրցը նման է այգու ուրցին և շատ լավ է համադրվում ձկան հետ,
- նարնջային ուրցը հիանալի համադրվում է մսի, տապակած բանջարեղենի և անգամ թեյերի հետ,
- ուրցը հականեխիչ է, իսկ թեյի մեջ կամ ջրում թրմած ուրցն օգնում է բուժել կոկորդը,
- հաճելի համադրվում է հավի, ձկան և կարտոֆիլի հետ։
Ծիտրոն

Ծիտրոնն ասեղանման տերևներով բուրավետ բույս է։ Այն դառը, մի քիչ կիտրոնային կամ սոճու համ ունի, օգտագործվում է աշխարհի տարբեր խոհանոցներում։ Ծիտրոնով հարմար է համեմել ապուրները, մսային (հատկապես գառան մսի հետ), բանջարեղենային ուտեստները և անգամ մրգային աղցանները։ Ծիտրոնի տերևներն ուտեստների մեջ գցելուց կամ մնացած համեմունքների հետ խառնելուց առաջ պետք է լավ մանրացնել։
Ծիտրոնն ունի մի շարք օգտակար հատկություններ՝
- թարմ սոճու բույրի շնորհիվ բարձրացնում է տրամադրությունը,
- բնական միջոց է գլխացավի դեմ,
- հակաբակտերիալ և հակաօքսիդանտային հատկություն ունի, որն օգնում է պայքարել ինֆեկցիաների դեմ և բարձրացնել դիմադրողականությունը:

Оставьте комментарий