Բարև ձեզ։ Այսօր մի քիչ կխոսեմ ֆիզիկա առարկայի մասին։ Ես շատ եմ սիրում ֆիզիկա, բայց բաներ կան որ սխալվում եմ կամ շփոթվում։ Ես իմ կյանքում երբևիցէ չեմ արհամարհել կամ անտեսել ֆիզիկա առարկան։ Թեկուզ որ ես դեռ չեի հասել 7 դասարան, և անցել այդ ֆանտաստիկ առարկան։ Ես շատ շնորհակալ եմ մեր ուսուցչուհուց (Ընկեր Գայանեից), որ այսքան համբերատար է մեր հանդեպ և հատ-հատ ամեն ինչ սովորեցնում է։ Նա այնքան պարզ է բացատրում,որ յուրաքանչյուր մարդ կհասկանա տվյալ թեման կամ դասը։ Ես այս ուստարվա 2 կիսամյակից եմ եկել 7-2 դասարան։ Այնքան արագ գնաց ժամանակը, որ չհասցրեցի ուսուցիչների և դասընկերների հետ ավելի լավ ընկերություն անել։ Իմ կարծիքով ֆիզիկան մի հետաքրքիր և զվարճալի ճանապարհ է որ պետք է անցնես։
Оставьте комментарий