Մարդիկ, երբ ապրում են այս հիասքանչ և կանաչազարդ բնության մեջ, չգիտեն, որ մի թագուհի է ապրում այդ բնության գրկում։ Նա ամենաբարի և գեղեցիկ թագուհին է ամբողջ աշխարհում։ Նրա գլխին կա մի կանաչ և շքեղ թագ , որը բաղկացած է տերևներից։ Նրա զգեստը խոտերն են, ծաղիկներն են ու թփերը։ Եվ վերջապես նրա գավազանը, որը կանաչ փարթամ մի բարձր ծառ է։ Իսկ նրա ծառաները կենդանիներն են։ Նա շատ բարի է, բայց եթե նրան բարկացնես ն,կգոռա,և քաոս կտիրի։ Թագուհին փոխում է իր զգեստը, ձմռանը ճերմակ և սառը, գարնանը կանաչ և փարթամ, ամռանը տաք և կանաչ, իսկ աշնանը ոսկեզօծ և գունավոր։
Թագուհին սպասում էր, որ մեկը նրան կհասկանա և կիմանա, որ այդ բնությունը, հենց ինքն է։
Оставьте комментарий