Թութակներ

Թութակակերպերը հիմնականում բուսակեր են, սնվում են բույսերով, սերմերով ու պտուղներով։ Մեծ օգուտ են տալիս բուսական աշխարհին՝ բույսերի սերմերը տարածելով։ Լորիները սնվում են շուրջ 5000 տեսակի ծաղկավոր բույսերի նեկտարով ու ծաղկափոշիով, ինչպես նաև հյութալի պտուղներով՝ իրականացնելով բազմաթիվ բուսատեսակների փոշոտումը։ Կան նաև այգիներն ու ցանքատարածությունները վնասող տեսակներ։ Երբեմն օգտագործում են նաև կենդանական կեր (միջատներ, թրթուրներ, որդեր)։ Կեա թութակը, որը տարածված է Նոր Զելանդիայում, սնվում է նաև լեշով։ Հայտնի են դեպքեր, երբ կեաները հասուն ոչխարներ են խեղդել։

Оставьте комментарий

Блог на WordPress.com. Тема: Baskerville 2, автор: Anders Noren.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы