Անասնապահություն

Անասնաբուծությունը սաղմնավորվել է դեռնս հին աշխարհում՝ Հունաստանում, Հռոմում, Հայսուտանում և այլ երկրներում, սակայն որպես գիտություն ձևավորվել է 18-րդ դարի երկրորդ կեսին՝ գյուղատնտեսության մեջ կապիտալիզմի զարգացման ե բնագիտության նվաճումների շնորհիվ։ Արդյունաբերական կապիտալիզմի զարգացումն ընդլայնեց անասնապահական արտադրությունը (հատկապես Անգլիայում), անգլիացի Ռ. Բեքուելը, Չարլզ ն Ռոբերտ Քոլինգ եղբայրները և ուրիշներ ստեղծեցին գյուղատնտեսական կենդանիների մի շարք արժեքավոր ցեղեր։ Առաջին դասական աշխատությունը, ուր գիտականորեն լուսաբանված է գյուղատնտեսական կենդանիների բուծման ամբողշ փորձը, Չարլզ Դարվինի «Ընտելացված կենդանիներ ե մշակվող բույսեր» (1868) աշխատությունն է։

20-րդ դարի գերմանացի գիտնական Ա. Թեերը ուսումնասիրեց կերի սննդարարությունը ն կազմը, իսկ Օ. Կելներն առաջարկեց կերերի գնահատման օսլայական համարժեքը։ Նույն ժամանակաշրջանում Ռուսաստանում արժեքավոր աշխատանքներ են կատարել Ա.Ֆ.Միդեն– դորֆը, Ն.Պ. Չիրվինսկին, Պ.Ն. Կուլեշովը, Մ. Ֆ. Իվանովը, Ե. Ա. Բոգդանովը և հայ գիտնականներ Ալ. Քալանթարը, Ավ. Քալանթարը ե ուրիշներ։

Оставьте комментарий

Блог на WordPress.com. Тема: Baskerville 2, автор: Anders Noren.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы