Անահիտ

Վաչե թագավորը ուներ մի որդի` անունը Վաչագան: Վաչագանի ծնողները ուզում էին Վաչագանին ամուսնացնել հարուստի աղջկա հետ, բայց Վաչագանը չէր ուզում ամուսնանալ այնպիսի աղջկա հետ ում, որ չէր սիրում: Վաչագանը, հոգնելով ծնողների խոսքերից, սկսում է որսով զբաղվել իր հավատարիմ ծառայի` Վաղինակի և իր շան լակոտի հետ, որը շատ փոքր էր, բայց արդեն մի հսկա շան նման էր: Այդպես Վաչագանը նաև տեղեկություն է ստանում իր քաղաքից: Մի անգամ նրանք երկուսով հոգնած կանգ են առնում Հացիկ գյուղի աղբյուրի մոտ, որտեղից գյուղի աղջիկները ջուր էին տանում իրենց գյուղ: Վաչագանի լեզուն չորացել էր, նա աղջիկիներից ջուր է խնդրում: Մի աղջիկ լցնում է իր սափորը և ուզում էր ջուրը տալ տղաներին, բայց մի ուրիշ աղջիկ վերցնում է նրա սափորը և դատարկում: Հետո այդ աղջիկը լցնում է իր սափորը, նորից դատարկում. այդպես մի քանի անգամ: Վաչագանը հարցնում է աղջկան, թե ինչո՞ւ էր ինքը սափորը լցնում և հետո դատարկում, աղջիկը պատասխանում է, որ նրանք շատ հոգնած և քրտնած էին, և եթե խմեին այդքան սառը ջուր, կհիվանդանային: Վաչագանին դուր է գալիս այդ իմաստուն աղջկը և հետաքրքրվում է նրանով: Վաչագանը պարզում է, որ նրա անունը Անահիտ է, նա նախրչու աղջիկ է, գորգագործ է և շատ իմաստուն: Վաչագանը այնքան է սիրում Անահիտին, որ հայտարարում է` նա Անահիտից բացի ոչ մի աղջկա հետ չի ամուսնանա: Թագավորն ու թագուհին տեսնում են, որ իրենց տղան իր ասածից հետ չի կանգնում, իշխաններ է ուղարկում Անահիտի ձեռքը խնդրելու, բայց Անահիտը իշխաններին ասում է, որ տղան իրեն շատ է դուր եկել, բայց նա արհեստ գիտի, իշխանները ասում են, որ նա թագավոր է և նրան արհեստը պետք չի գա, բայց Անահիտը ասում է, որ եթե տղան արհեստ չսովորի, նա չի ամուսնանա Վաչագանի հետ: Վաչագանը մի դիպակագործ է վարձում և դիպակ գործել է սովորում, հետո մի դիպակ է գործում ուղարկում Անահիտին: Անահիտը համաձայնվում է և ամուսնանում Վաչագանի հետ: Մի քանի տարի հետո Վաչագանի ծնողները մահանում են, իսկ Վաչագանը թագավոր է դառնում: Վաղինակն անհետացած է լինում, և Անահիտը Վաչագանին ուղարկում է նրան փնտրելու: Վաչագանը ճանապարհ է ընկնում: Հետ վերադառնալիս, Պերոժ քաղաքում նա փորձանքի մեջ է ընկնում ու բանտարկվում: Վաչագանին տանում են սպանդանոց, որտեղ անարհեստ մարդկանց սպանում էին և եփում, հետո լինում է մի սրահում, որտեղ մարդիկ նստած արհեստով են զբաղվում: Վաչագանը ևս սկսում է աշխատել: Նա մի դիպակ է պատրասում, որտեղ թալիսմաններով Անահիտին հայտնում է իր տեղը և պատվիրում է մշակներին դիպակը վաճառել թագուհուն: Ագահ մշակը այդ դիպակը տանում է Անահիտի մոտ Անահիտը ուշադիր զննում է դիպակը և հրամայում, որ բռնեն մշակին, հետո զորք է հավաքում և գնում Պերոժ քաղաք: Զորքը կոտրում է դարպասի դռները, և այնտեղից դուրս են գալիս հոգնած ու սոված մարդիկ: Անահիտը գտնում է նաև Վաչագանին ու Վաղինակին:Քրմապետին տալիս են Վաղինակին, որ նրանից վրեժ լուծի: Վաղինակը նրան տանում է Զանգիի մոտ, որն էլ ուտում է նրան

Оставьте комментарий

Блог на WordPress.com. Тема: Baskerville 2, автор: Anders Noren.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы